• Latest news

Ամերիկահայ Հակոբ Յեղինյանը կաջակցի ՀՀ առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին

9 փետրվարի, 2018  19:05

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել է Հակոբ Յեղինյանին, ով երկար տարիներ ղեկավարում է ԱՄՆ-ում գործող «Continental Advisery services» ՍՊԸ-ն։ Նա նախարարին հայտնել է, որ տարբեր երկրների կառավարություններին, վստահելի ներդրողներին եւ կազմակերպություններին անաչառ ֆինանսական փորձաքննություն տրամադրող եւ մի շարք ծրագրեր իրականացնող իրենց կազմակերպությունը պատրաստակամ է աջակցելու նաեւ Հայաստանի առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին։

Հակոբ Յեղինյանը նշել է, որ արդեն իսկ արձագանքել են գործընկեր «Հայաստան-Արցախ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյանի առաջարկին եւ առաջիկայում կաջակցեն մարդասիրական օգնության դեղերն ու սարքավորումներն ԱՄՆ-ից տեղափոխելուն։ Նախկինում այդ ծախսերը հոգացել է բարերար Քըրք Քրքորյանը։

Լեւոն Ալթունյանը հակիրճ ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները` շեշտադրելով այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին եւ մասնագետներին։ Նախարարը ներկայացրել է մարզային եւ Երեւանի առանձին հիվանդանոցներ կոնցեսիոն կառավարման հանձնելու, էլեկտրոնային առողջապահական համակարգի ընդլայնման նպատակով բուժաշխատողներին ուսուցանելու, առողջ ապրելակերպի, մասնավորապես` ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը։

«Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի` Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի հետ մենք պայմանավորվել ենք Հայաստան բերել ֆրանսիական ճանաչված բրենդը։ Նրանք պատրաստ են քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներով ու առաջատար մոդելներով, թիրախային կրթական եւ այլ ծրագրերով մեր երկրում զարգացնել ուռուցքաբանական ծառայությունները։ Մենք կարող ենք համագործակցել նաեւ այս ոլորտում»,-ասել է Լեւոն Ալթունյանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր եւս։

Հակոբ Յեղինյանը նշել է, որ մանրամասն կծանոթանան ոլորտում իրականացվող ծրագրերին եւ առաջիկայում կտեղեկացնեն, թե հատկապես որ ուղղությամբ կսկսեն համագործակցությունը։ Նա նշել է, որ հայրենիքին ավելի օգտակար լինելու նպատակով Հայաստանում ստեղծել են CAS-EurAsia կազմակերպությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել