• Latest news

Նոր թեստը կարող է կանխատեսել ինֆարկտի հավանականությունը

10 փետրվարի, 2018  23:56

Արյան նոր անալիզը կարող է պարզել, թե որ հիվանդների մոտ է բարձր ինֆարկտի զարգացման հավանականությունը։ European Heart Journal ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում Շեֆֆիլդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են սուր կորոնար համախտանիշով  տառապող ավելի քան 4300 մարդու արյան նմուշները հիվանդանոցից նրանց դուրս գրվելուց հետո։ Գիտնականները չափել են թրոմբի առավելագույն խտությունն ու այն ժամանակը, որը պահանջվում էր դրա քայքայման համար։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մասնակիցների մոտ, ում թրոմբները քայքայվում էին ավելի երկար ժամանակահատվածում, սրտամկանի կրկնակի ինֆարկտի կամ սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականությունը 40 տոկոսով բարձր էր։

Մասնագետների խոսքով՝ նոր թեստի շնորհիվ կարելի է ժամանակին բացահայտել սրտի հետ կապված խնդիրների հավանականությունը ինֆարկտից հետո ու նվազեցնել այն։

«Այս հետազոտությունն օգնել է հասկանալ, թե ինչու է որոշ հիվանդների մոտ ինֆարկտի զարգացման հավանականությունն ավելի բարձր ու ինչ կարելի է անել դրա դեմ»,- նշել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Ռոբ Սթորին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է