• Latest news

Պարացետամոլը անպտղությո՞ւն է առաջացնում

12 փետրվարի, 2018  11:50

Ացետամինոֆենի (պարացետամոլ) հաբերը սեռական հորմոնների վրա բացասաբար են ազդում՝ մեծացնելով անպտղության կամ պտղի զարգացման արատների հավանականությունը: Այսպիսի եզրակացության են հանգել Սան Դիեգոյի Human Longevity կազմակերպության գիտնականները: Այս մասին հայտնում է The San Diego Union-Tribune պարբերականը:

Հետազոտությանը մասնակցել է 18 տարեկանից մեծ 455 մարդ: Դրանից բացի, վերլուծության մեջ են ներառվել 1880 եվրոպացի երկվորյակների եւ 1235 աֆրոամերիկյան ու իսպանական արմատներով մարդկանց տվյալները: Գիտնականները հետեւել են մետաբոլիզմի համար կարեւոր 700 միացությունների խտությունների փոփոխություններին:

Պարզվել է, որ բոլոր խմբերի կամավորների մոտ պարացետամոլի օգտագործման հետ կապված դիտվել է նեյրոստերոիդային սեռական հորմոնների հյուծում: Արդյունքը համարժեք էր հորմոնալ մակարդակում 35 տարով օրգանիզմի ծերացմանը, ինչն, իր հերթին, նպաստում է ընկերքի դիսֆունկցիային եւ վերարտադրողական ունակությունների խանգարմանը: Սա նաեւ նյարդային համակարգի հիվանդություններ է առաջացնում, ինչպես նաեւ մեծացնում է վիժումների կամ սաղմի զարգացման խանգարումների հավանականությունը:

Նեյրոստերոիդային սեռական հորմոններն արտադրվում են ուղեղում, մակերիկամներում եւ գոնադներում (սեռական գեղձեր):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել