• Latest news

Քաբաբն ու շաուրման ցանկացած ֆաստ ֆուդից նախընտրելի են. մասնագետ

12 փետրվարի, 2018  14:50

Հայաստանում տարածված քաբաբն ու շաուրման շատ ավելի օգտակար եւ անվտանգ են, քան արեւմտյան ֆաստ ֆուդը, ինչպիսին են՝ համբուրգերները, կարտոֆիլի ֆրին եւ հավի նագգեթսները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդի շղթայի վտանգների գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Մասնագետի խոսքով՝ եթե Հայաստանում իսկապես բացեն «Մակդոնալդս» արագ սննդի ռեստորանների ցանց, եւ եթե ուտելիքն այնտեղ էժան լինի, երիտասարդներից շատերը կսկսեն այնտեղ սնվել՝ չպատկերացնելով, թե նման ֆաստ ֆուդի հաճախակի օգտագործումն իրենց առողջության համար ինչ սպառնալիքներ կարող է պարունակել:

Պիպոյանի խոսքով՝ ֆաստ ֆուդը, որպես կանոն, պարունակում է մեծ քանակությամբ շաքար, կոնսերվանտներ եւ զանազան ճարպեր, այդ թվում՝ տրանսճարպեր: Դրանից բացի, ֆաստ ֆուդի շատ տեսակներ յուղի մեջ են տապակվում, հաճախ՝ հին, եւ այս ընթացքում մթերքի մեջ առողջության համար վնասակար մեծ թվով, պոտենցիալ քաղցկեղածին նյութեր են հայտնվում, օրինակ՝ ակրիլամիդ: Եվ եթե նման մթերքների հազվադեպ օգտագործումը առողջությանը լուրջ սպառնալիք չի ներկայացնում, ապա դրանց հաճախակի օգտագործումը կարող է մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացում առաջացնել՝ սիրտ-անոթայիններից մինչեւ ուռուցքային:

Ինչ վերաբերում է «հայկական» ֆաստ ֆուդին՝ քաբաբին ու շաուրմային, ինչպես նշեց մասնագետը, բավականին լավ մթերք են, բնականաբար՝ այն պայմանով, որ պատրաստված են որակյալ, հակաբիոտիկներ ու հորմոններ չպարունակող մսից:

Մասնագետը նշեց, որ, այսպես կոչված, հավի նագգեթսների բաղադրության մեջ հավի միսը 50 տոկոսից ավելի չէ (իսկ մնացածը կաշի է եւ ենթամթերք), իսկ ահա քաբաբը չի ստացվի նույն մթերքներից պատրաստել, քաբաբի համար հարկավոր է նորմալ հավի միս, կաշին եւ ենթամթերքները բացասաբար են անդրադառնում քաբաբի տեսքի եւ համի վրա: Ավելին՝ քաբաբի միսը պատրաստվում է կրակի վրա, այլ ոչ թե յուղի մեջ տապակվում, ինչը եւս այն ավելի օգտակար մթերք է դարձնում: Եթե քաբաբը փաթաթեն լավաշի մեջ, եւ եթե մսից բացի դնեն նաեւ բանջարեղեն, օրինակ՝ լոլիկ, կաղամբ եւ սոխ, ապա քաբաբը միանգամայն առողջ «ֆաստ ֆուդ» է:

Նույնը վերաբերում է նաեւ շաուրմային. եթե այն որակյալ մսից է պատրաստված, եթե դրա մեջ չկա տապակած կարտոֆիլ եւ մայոնեզ, իսկ դրանց փոխարեն՝ կան բանջարեղեն եւ յոգուրտի կամ մածունի հիմքով սոուսներ, ապա շաուրման կարող է ռեստորանային ցանցերի ցանկացած ֆաստ ֆուդին առողջ այլընտրանք լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է