• Latest news

Օրալ սեքսի պատճառով ավելի մեծ թվով երիտասարդներ են քաղցկեղով տառապում

12 փետրվարի, 2018  23:48

Երիտասարդների շրջանում ուռուցքային հիվանդությունների աճը կապված է օրալ սեքսի հետ, կարծում են Լիվերպուլի Քաղցկեղի հետազոտական կենտրոնի բրիտանացի գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ օրալ սեքսի միջոցով տարածվող ինֆեկցիան երիտասարդների մոտ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացում է առաջացնում՝ չարորակ նորագոյացություն, որն ախտահարում է շրթունքները, բերանի խոռոչի ներքին մակերեւույթները, ըմպանի հետին պատը, նշիկները եւ թքագեղձերը:

Ուռուցքաբան Սյու Պովալը հայտարարել է, որ մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) որոշ շտամներ կարող են քաղցկեղ առաջացնել: Իր հերթին, ՄՊՎ-ն սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վիրուսային ինֆեկցիան է: Վիրուսը հետապնդում է սովորաբար սեռապես ակտիվ տղամարդկանց եւ կանանց, եւ սեռական շփման ժամանակ հեշտությամբ է փոխանցվում զուգընկերոջից զուգընկերոջը:

Օրինակ՝ վերջերս ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը խոստովանել է, որ իր մոտ կոկորդի քաղցկեղը զարգացել է օրալ սեքսի ժամանակ «որսած» ՄՊՎ հետեւանքով: Բերանի խոռոչի ժամանակին չախտորոշված քաղցկեղը կարող է մահվամբ ավարտվել, իսկ այս հիվանդության դեպքում հնգամյա վերապրելիությունը ընդամենը 50 տոկոս է կազմում:

Վերապրելիության նման ցածր մակարդակը կապված է վաղ ախտորոշման բացակայության հետ, իսկ այս հիվանդության վաղ դրսեւորումները գործնականում անհնար է տնային պայմաններում հայտնաբերել եւ, որպես կանոն, որոշվում են ատամնաբույժին այցելելիս:

Պետք է զգուշացնեն եւ բժշկի դիմելու ստիպեն հետեւյալ ախտանիշները.

  • Շրթունքին, լնդին կամ բերանի խոռոչի լորձաթաղանթին չլավացող արյունահոսող խոց;
  • Այտի ներսի կողմի կոշտացում կամ ուռածություն, որը լեզվով շոշափվում է;
  • Բերանի խոռոչի ցանկացած հատվածում զգայունության կորուստ կամ թմրում;
  • Շրթունքներին, լեզվի վրա կամ բերանի խոռոչի լորձաթաղանթին սպիտակ կամ կարմիր բծեր;
  • Սնունդը ծամելու կամ կլլելու դժվարություններ;
  • Բերանի խոռոչում ցավի զգացողություններ կամ առանց պատճառի ցավ;
  • Առանց նկատելի պատճառի զգացողություն, թե կոկորդում ինչ-որ բան է խցանվել;
  • Պրոթեզը տեղաշարժելիս ծնոտի այտուց;
  • Ձայնի փոփոխություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել