• Latest news

Ստեփանակերտում մահացած նորածինը ուղիղ աղի չի ունեցել

12 փետրվարի, 2018  17:06

Ստեփանակերտում ծնվելուց 11 ժամ հետո մահացած նորածնի մոտ բնածին արատ կար, առկա էր հետանցքի եւ ուղիղ աղիի բնածին ատրեզիա: Նա նաեւ սրտի բնածին արատ ուներ՝ միտրալ անբավարարություն: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովը:

Նրա խոսքով՝ մինչեւ երեխայի ծնվելը նրա արատների մասին հայտնի չէր. դրանք միշտ չէ, որ հնարավոր է նկատել ՈՒՁՀ ժամանակ: Ինչ վերաբերում է երեխայի մորը՝ 28-ամյա Է. Մ.-ին, նա դիաբետով է տառապում, նրա մոտ նաեւ ծանր աստիճանի պրեէկլամպսիա կար եւ ճարպակալում (ոչ մեծ հասակի՝ մոտ 160 սմ-ի հետ նա մոտ 110 կգ է կշռում): Նրա նախորդ հղիությունը ընդհատվել էր 2017 թվականին՝ 8-9-շաբաթականում:

Ինչպես նշեց բժշկական կենտրոնի տնօրենը, չի կարելի պնդել, որ հատկապես մոր առողջական խնդիրներն են եղել պտղի մոտ բնածին արատների առաջացման պատճառը: Այդուհանդերձ, նա կանանց խորհուրդ տվեց ավելի պատասխանատվությամբ վերաբերվել հղիության պլանավորմանը եւ անպայման բժշկի հետ խորհրդակցել՝ մինչեւ երեխա բեղմնավորելու համար իրական քայլեր ձեռնարկելը:

Մոր որոշ խնդիրներ հնարավոր է հաջողությամբ լուծել մինչեւ հղիությունը՝ դրանով մեծացնելով հղիության եւ առողջ երեխա ծնվելու հավանականությունը: Իսկ եթե այդպիսի խնդիրներով կինը հղիանում է առանց բժշկի հետ խորհրդակցելու, վտանգ կա, որ հղիության ընթացքում կբախվի որոշ բարդությունների, նաեւ երեխայի մոտ խնդիրներ առաջանալու հավանականությունն ավելի մեծ կլինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել