• Latest news

5 երեխաների մայրը մահացել է սխալ ախտորոշման պատճառով. միգրենի փոխարեն նրա մոտ մենինգիտ էր

12 փետրվարի, 2018  21:23

39-ամյա Լիսա Բիչին, որը 5 երեխաների մայր էր, մահացել է սխալ ախտորոշման պատճառով. նրա մոտ մենինգիտ էր, որը բժիշկներն ընդունել են որպես սովորական միգրեն:

Երբ Լիսան դիմել է իր ընտանեկան բժշկին՝ բողոքելով հոգնածությունից, ուժգին գլխացավերից եւ լուսազգայունությունից, բժիշկը նրան անմիջապես հիվանդանոց է ուղարկել՝ նրա մոտ մենինգիտ կասկածելով: Սակայն Princess of Wales Hospital (Մեծ Բրիտանիա) հիվանդանոցում որոշել են, որ նրա մոտ միգրեն է եւ նրան տուն են ուղարկել՝ նշանակելով միայն պարացետամոլ:

Նա 10 օր հետո հոսպիտալացվել է University Hospital of Wales-ում, որտեղ եւ շուտով մահացել է տուբերկուլյոզային մենինգիտի հետեւանքով:

Նրա ամուսնու՝ 49-ամյա Սայմոն Աբերսթոունի ներկայացուցիչների խոսքով՝ հիվանդանոցին հաջողվել է նրա հետ արտադատական համաձայնության հասնել:

«Ես դեռեւս տեղի ունեցածից այնքան զայրացած եմ,- ասել է Աբերսթոունը: _ Չի կարելի տուբերկուլյոզը բացառել առանց բոլոր անհրաժեշտ անալիզներն անելու, եւ եթե այնտեղ գոնե մի բժիշկ ուղեցույցներին հետեւեր եւ ճիշտ դեղեր տար, Լիսան այստեղ կլիներ»:

Նրա խոսքով՝ իր հանգուցյալ կնոջ մոտ տուբերկուլյոզային մենինգիտի բոլոր ախտանիշները կային, սակայն բժիշկները ուսումնասիրելով նրա ռենգենյան պատկերները, որոնք կատարվել էին դրանից 3 ամիս առաջ մեջքի ցավերի պատճառով, եւ այնտեղ «տուբերկուլյոզային» հետքեր տեսնելով, միեւնույն է՝ տուբերկուլյոզային մենինգիտը բացառել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել