• Latest news

29-ամյա կույսը հղի է իր առաջնեկով

12 փետրվարի, 2018  22:34

Լորեն անունով 29-ամյա կինը հղի է իր առաջնեկով, չնայած նա երբեք սեքսով չի զբաղվել: Նրա խոսքով՝ տղամարդկանց հետ ժամադրություններն իրեն չեն հետաքրքրում. նա կույս է եւ ծրագրել է այդպիսին մնալ մինչեւ կյանքի վերջը: Ընդդիմանալով հավատացյալ ազգականների կամքին եւ բժիշկների խորհուրդներին՝ Լորենը, որը Կանադայում է ապրում, հղիացել է դոնորական սերմնաբջիջների օգնությամբ:

Լորենն ի ծնե տառապում է պանգիպոպիտուիտարիզմով՝ հազվագյուտ հիվանդություն, որն ուղեկցվում է մակուղեղային շրջանառվող հորմոնների խտության նվազմամբ, որին հաջորդում է հիպետիրեոզի, հիպոկորտիցիզմի եւ հիպոգոնադիզմի տարբեր աստիճանի արտահայտվածությամբ զարգացման կլինիկական պատկերը:

Հիվանդության հետեւանքով Լորենի հորմոնալ համակարգը այնպես չի գործում, ինչպես մարդկանց մեծ մասի մոտ: Մանկության եւ դեռահասության տարիներին նրան հաճախ էին ծաղրում, որ հարթ կուրծք ունի, մինչդեռ նրա հասակակից ուրիշ աղջիկներ արդեն միանգամայն կանացի կազմվածք ունեին:

Լորենի խոսքով՝ իրեն մինչ օրս չեն հետաքրքրում տղամարդկանց հետ ժամադրություններն ու հարաբերությունները, նույնիսկ նրանց հետ համբուրվելն իրեն հաճելի չէ: Այս պատճառով նա չի ծրագրում նաեւ կուսությունից զրկվել:

Սակայն մի գեղեցիկ օր Լորենը որոշել է մայրանալ, եւ չնայած բժիշկները նրան ասել են, որ իր հիվանդության պատճառով դա հազիվ թե հնարավոր լինի (նրան նույնիսկ խորհուրդ են տվել օգտվել դոնորական ձվաբջիջներից եւ ԱՄԲ կատարել), նա որոշել է փորձել: Դոնորական սերմնաբջիջների ներարգանդային սերմնավորման (ինսեմինացիա) մի քանի սեանսից հետո Լորենը վերջապես հղիացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել