• Latest news

Ձյունն ուտելը արդյոք անվտա՞նգ է

13 փետրվարի, 2018  10:49

Ձյունն ուտելը արդյոք անվտա՞նգ է: Sapientia Hungarian University of Transylvania-ի գիտնականներին սա պարզելու մտքին դրդել են երեխաները, որոնք բավական հաճախ են փորձում ձյուն ուտել:
Փորձը ցույց է տվել, որ նոր տեղացող ձյունն ուտելը միանգամայն անվտանգ է: Իսկ ահա ավելի քան 2 օր գետնին մնացած ձյունը կարող է մեծ թվով բակտերիաներ պարունակել, որոնք առողջության համար պոտենցիալ վտանգավոր են:

Հետազոտողները ձյան նմուշներ են վերցրել ավտոմոբիլային օղակաձեւ հանգույցի մոտ գտնվող այգուց: Ձյունը տեղավորել են ստերիլ կոնտեյներների մեջ, այնուհետեւ  բակտերիաների եւ սնկերի կուլտուրաներ են ցանել: Փորձն անցկացվել է Ցելսիուսի մինուս 1,1 աստիճանից մինչեւ մինուս 17,4 աստիճան ջերմաստիճանի պայմաններում:

Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ամենամաքուրը համարվում է նոր տեղացած ձյունը, իհարկե՝ դա դեռեւս չի նշանակում, որ այն արժի ուտել: Հետաքրքիր է, որ փետրվարյան նմուշները հունվարին վերցրածներից 4 անգամ ավելի կեղտոտ են եղել: Ավելի քան 2 օր գետնին մնացած ձյան մեջ մեծ թվով բակտերիաներ կային, եւ նման ձյունը կարող է առողջությանը վտանգ ներկայացնել: Գիտնականները համարում են, որ ձյան մեջ միկրոօրգանիզմների քանակությունը մեծանում է օդի աղտոտվածության պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել