• Latest news

Կնոջ աչքից որդեր են հանել, որոնք միայն կենդանիների մոտ են հանդիպում

13 փետրվարի, 2018  16:55

ԱՄՆ-ից 26-ամյա Էբբի Բերքլիի աչքից որդեր են հանել, որոնք նախկինում երբեք մարդկանց մոտ չեն հանդիպել՝ միայն խոշոր եղջերավոր անասունների: Այս հետաքրքիր դեպքի մասին հրապարակվել է American Journal of Tropical Medicine and Hygiene ամսագրում:

Դեպքը տեղի է ունեցել դեռեւս 2016 թվականի ամռանը, սակայն մասնագետները որոշել են այն հրապարակել միայն հիմա: Էբբին Ալյասկայում սաղմոն էր որսում, երբ աչքի մեջ անհարմարություն է զգացել՝ այնպիսի զգացողություն ուներ, ասես աչքի մեջ թարթիչ էր ընկել: Նրան չի հաջողվել արթիչը հանել, փոխարենը նա աչքից ոչ մեծ որդ է դուրս քաշել: Կոպի մաշկը բորբոքված էր: Զարմացած Էբբին ակնաբույժի է դիմել, որը նրա աչքից եւս մի քանի որդեր է դուրս բերել եւ նրան ուղարկել է Փորթլանդ՝ մեկ այլ մասնագետի մոտ:

Ավելի ուշ պարզվել է, որ կնոջ աչքի մեջ բնակություն էին հաստատել Thelazia gulosa մակաբույծները, որոնք սովորաբար ախտահարում են խոշոր եղջերավոր անասուններին, բայց ամենեւին ոչ մարդկանց: Դրանք փոխանցում են Musca autumnalis տեսակի ճանճերը: Այս մակաբույծները սնվում են խոշոր եղջերավոր անասունների արցունքով: Մակաբույծները սովորաբար դուրս են գալիս ճանճերի աղեստամոքսային տրակտով, հաստատվում են կովերի կամ ձիերի աչքերի շուրջը եղած փափուկ հյուսվածքների վրա եւ այնտեղ թրթրուրներ արտադրում: Ավելի ուշ դրանք նոր տեր միջատներ են գտնում:

Բերքլիի դեպքում թրթուրները չեն կարողացել իրենց համար նոր ճանճեր գտնել, այս պատճառով բոլորը զոհվել են: Մահացած թրթուրներին հեռացրել են, աղջիկը հետագա բուժման կարիք չի ունեցել: Մասնագետները կարծում են, որ նա ձիավարելիս կամ ձկնորսության ժամանակ է վարակվել է իր աչքին ճանճի հպվելիս:

Եթե որդերը նրա աչքի մեջ երկար մնային, ապա կարող էին տեսողությունը լրջորեն վնասել կամ նույնիսկ կուրություն առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել