• Latest news

Մարդիկ ինչո՞ւ պետք է իրենց սննդակարգում միջատներ ավելացնեն

13 փետրվարի, 2018  18:07

Միջատների որոշ տեսակներ օժտված են սննդային բարձր արժեքավորությամբ, եւ մեր նախնիները բավական հաճախ են դրանցով սնվել, պնդում են Rutgers University-ի գիտնականները: Նրանց խոսքով՝ նույնիսկ այսօր միջատներով կարող են սնվել գրեթե բոլոր պրիմատները եւ անգամ մարդիկ: Այս մասին վերջերս կատարված հետազոտության եզրահանգումները հրապարակվել են Molecula Biology and Evolution ամսագրում:

«Երկար ժամանակ համարվում էր, որ կաթնասունները չեն կարող ֆերմենտ արտադրել, որը կօգներ քայքայել միջատների խիտինային էկզոկմախքները, այս պատճառով դրանք շատ դժվարամարս էին համարում, սակայն հիմա մենք գիտենք, որ այդպես չէ»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Մարեյկե Ժանյակը: 

Ժանյակը եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ ներկայումս ապրող գրեթե բոլոր պրիմատների մոտ դեռեւս առկա են CHIA գենի աշխատանքային տարբերակները, որ անհրաժեշտ են ստամոքսի ֆերմենտի արտադրման համար, որը քայքայում է էկզոկմախքները:

Հետազոտողներն ուսումնասիրել են 34 պրիմատների գենոմը՝ որոնելով CHIA գենի պատճենը, եւ պարզել են, որ չնայած պրիմատների ներկայումս գոյություն ունեցող տեսակների ուսումնասիրված գենոմների մեծ մասում CHIA գենի միայն մեկ պատճեն կա, նախկին պրիմատները, որոնք շատ փոքրիկ են եղել, ունեցել են 3 աշխատանքային պատճեն: Սա նշանակում է, որ միջատները եղել են մեր վաղ նախնիների սնունդի կարեւոր աղբյուրը: Ըստ որում՝ Հարավարեւելյան Ասիայի կղզիներում  որոշ ժամանակակից պրիմատներ, որոնց սննդակարգը կազմված է գերազանցապես միջատներից, այս գենի 5 պատճեն ունեն

«Քանի որ որոշ պրիմատներ էվոլյուցիայի ընթացքում ավելի խոշորացել են եւ գիշերային ապրելակերպը փոխարինել ցերեկայինով, նրանց սննդակարգերին խառնվել են այլ մթերքներ, ինչպիսին են մրգերը եւ տերեւները: Նրանց համար միջատները պակաս կարեւոր են դարձել, եւ մարսողական ֆերմենտները փոփոխվել են, բայց կենդանի պրիմատների մեծ մասի մոտ դեռեւս գոնե մեկ CHIA աշխատանքային գեն կա»,- նշել է Մարեյկե Ժանյակը:

Հարցը, թե մարդիկ որքանով են արդյունավետորեն մարսում միջատների էկզոկմախքը, գիտական գրականության մեջ դեռեւս քննարկվում է:

«Ցավոք, մինչեւ հիմա հետազոտությունների մեծ մասը կատարվել է արեւմտյան մշակույթի մասնակիցների տվյալների օգտագործմամբ: Իսկ տարբեր մշակույթների մարդկանց՝ միջատները մարսելու ունակության համեմատություններ քիչ են կատարվել: Սակայն եթե նույնիսկ պարզվի, որ մենք համապատասխան ֆերմենտը չունենք, պետք է հաշվի առնել, որ միջատի էկզոկմախքն ավելի հեշտ կլինի ծամել եւ մարսել, եթե այն պատշաճ կերպով պատրաստվի»,- նշել է հետազոտողը:

Բավական վաղուց է քննարկվում մարդկանց սննդակարգում միջատները լայնորեն օգտագործելու անհրաժեշտության հարցը: Դեռեւս 2013 թվականին ՄԱԿ համաժողովում ներկայացվել է «Ուտելի միջատներ. Պարենային եւ կերային անվտանգության հեռանկարները» զեկույցը: Զեկույցի համաձայն՝ 2050 թվականին Երկրագնդի բնակչությունը կդառնա 9 մլրդ մարդ, եւ որպեսզի բավարարվի սնունդի պահանջի նման ծավալը, ներկայիս սննդարդյունաբերությունը պետք է արտադրությունը նվազագույնը կրկնակի մեծացնի: Այս պատճառով ապիտակուցով հարուստ սնունդ ստանալու նոր միջոցներ կպահանջվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել