• Latest news

Ամերիկուհին գլխացավով է քնել եւ արթնացել բրիտանական առոգանությամբ

13 փետրվարի, 2018  22:46

Արիզոնայում կինը, որն ամբողջ կյանքում ԱՄՆ-ում է բնակվել, առավոտյան հայտնաբերել է, որ բրիտանական առոգանությամբ է խոսում: Արտասովոր դեպքի մասին հայտնել է տեղական ABC15 հեռուստաալիքը: 2015 թվականին նա երեկոյան քնել է սարսափելի գլխացավով: Երբ արթնացել է, նրա մոտ բրիտանական առոգանություն է հայտնվել: Այն մինչ օրս պահպանվում է:

Արիզոնայի նահանգի Բաքայից գեղեցկության նախկին թագուհի Միշել Մայերսը հիմա լոնդոնյան առոգանությամբ է խոսում, չնայած Միացյալ Նահանգներից երբեք չի հեռացել: Յոթ երեխաների մայրը տառապում է բժշկական եզակի վիճակով՝ օտար առոգանության համախտանիշով: Այս վիճակը սովորաբար կապված է նեւրոլոգիական վնասվածքի հետ:

Համախտանիշը սահմանվում է որպես «խոսքի խանգարում, որը խոսքի անսպասելի փոփոխություն է առաջացնում՝ այնպիսի, որ լեզվի կրողն ընկալվում է օտար առոգանությամբ, հաճախ առաջանում է ուղեղի վնասման, կաթվածի կամ վնասվածքի հետեւանքով»:

Մայերսի խոսքով՝ երեք առանձին դեպք է եղել, երբ ինքը քնել է ուժասպառ անող գլխացավով, որից հետո իր մոտ նոր առոգանություն է հայտնաբերել: Առաջինը եղել է իռլանդական, այնուհետեւ՝ ավստրալական: Երկուսն էլ մոտ մեկ շաբաթ են պահպանվել: Բրիտանականը արդեն մի քանի ամիս պահպանվում է:

Պարզ չէ Մայերսը կաթված կամ վնասվածքներ ունեցել է, սակայն նա տառապում է նաեւ Էլերս-Դանլոսի համախտանիշով, որին հատուկ են սաստիկ ծռվող հոդերը, հարթ կամ առաձգական, հեշտ վնասվող մաշկը, վերքերի սխալ առողջացումը եւ սպիների առաջացումը, փոքր եւ փխրուն արյունատար անոթները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել