• Latest news

Ցածր կալորիականությամբ դիետաները կարող են վնասել սրտին. գիտնականներ

13 փետրվարի, 2018  23:48

Ցածր կալորիականությամբ դիետաները օգնում են նիհարել, սակայն սրտի համար շատ վտանգավոր են, պնդում են Oxford University-ի գիտնականները: Ըստ նրանց՝ կալորիականության սահմանափակման պայմաններում սրտի մկանների աշխատանքում կարող են փոփոխություններ առաջանալ, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել սրտի դիսֆունկցիայի:

Գիտնականները պարզել են, որ սովորական քանակությամբ կալորիաների պակասի պայմաններում մարմինը միացնում է ադապտացիայի ռեժիմը, եւ սրտի շուրջ ճարպը մեծանում է:

Ուսումնասիրությանը 21 մարդ է մասնակցել, որոնց միջին տարիքը 52-ն էր: Բոլոր կամավորները տառապում էին ճարպակալմամբ: Ութ շաբաթվա ընթացքում մասնակիցներն օրական ընդամենը 600-800 կալորիա էին ընդունել:

Արդյունքները հետեւյալն էին. կամավորները կալորիաների կրճատման շնորհիվ նիհարել էին: Ճարպային ներքին կուտակումների ընդհանուր քանակը քչացել էր, իսկ լյարդի ճարպային կուտակումները նվազել էին 42 տոկոսով:

Սակայն պարզվել է նաեւ, որ կալորիականության կրճատման ֆոնին սրտի շուրջ ճարպի կուտակումը կտրուկ ավելացել էր՝ 44 տոկոսով: Այս փոփոխությունը խաթարում է սրտի՝ արյուն մղելու ունակությունը, հայտնել են գիտնականները:

«Ցածր կալորիականությամբ սննդակարգը կարող է արդյունավետ լինել քաշի կորստի, արյան ճնշման եւ արյան գլյուկոզայի մակարդակների համար: Սակայն դրանց՝ սրտի վրա ազդեցությունը դեռ քիչ է ուսումնասիրվել: Պարզվել է, որ կալորիաների կրճատումը մարմնի տարբեր մասերից ճարպն արյան հետ տեղափոխվում է դեպի սրտի մկանները, թեեւ դա տեղի է ունենում նոր սննդակարգին հարմարվելու «սուր ժամանակահատվածում»: Օրգանիզմի ադապտացումից հետո սրտի աշխատանքը կրկին բարելավվում է»,- պատմել են հետազոտության հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել