• Latest news

Ի՞նչ է թրոմբոտիկ միկրոանգիոպաթիան

13 փետրվարի, 2018  19:18

Թրոմբոտիկ միկրոանգիոպաթիան բավական հազվադեպ, սակայն շատ վտանգավոր հիվանդություն է, որը կարող է մարդու հանկարծակի մահվան կամ ներքին օրգանների սուր կամ քրոնիկ անբավարարության հանգեցնել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում Միլանի համալսարանի պրոֆեսոր Ֆլորա Պեյվանդին (Իտալիա) պատմել է, որ թրոմբոտիկ միկրոանգիոպաթիան (ԹՄԱ) մի շարք հիվանդությունների համադրություն է, որոնք խոցում են տարբեր օրգանների փոքր անոթները:

Երբ մազանոթների պատերը հաստանում են, էնդոթելի բջիջները պոկվում են, անոթներում ճաքեր եւ թրոմբներ են գոյանում, ինչը հանգեցնում է արյան  շրջանառության կտրուկ վատթարացմանն օրգաններում, որոնց այդ անոթները սնում էին:  ԹՄԱ-ի շարքում են այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են թրոմբոցիտոպենիկ պուրպուրան, հեմոլիտիկ-ուրեմիկ սինդրոմը, HELLP- սինդրոմը, որը զարգանում է հղիության ընթացքում:

ԹՄԱ-ի կլինիկական դրսեւորումները կախված են անոթների եւ մազանոթային վնասվածքների կոնկրետ տեղերի հետ: Եթե, օրինակ, խոսքն ուղեղը սնող անոթների մասին է, հիվանդի մոտ կարող է ինսուլտ լինել: ԹՄԱ-ի տարբեր տեսակների զարգացման պատճառները տարբեր են. այդպես, հեմոլիտիկ-ուրեմիկ սինդրոմի (ՀՈՒՍ) զարգացմանը կարող են հանգեցնել պաթոլոգիական մանրէները, օրինակ՝ աղիքային ցուպիկը կամ դիզենտերիայի մանրէները:

HELLP-սինդրոմը պոլիօրգանիկ անբավարարության ձեւավորման վերջին փուլն է համարվում հղի կանանց մոտ, որոնք տառապում են գեստոզի եւ էկլամպսիայի ծանր ձեւերով: Ռիսկի գործոնների թվում են բազմապտուղ հղիությունը, կնոջ տարիքը (30-ից բարձր), որոշ զուգորդվող շեղումներ: Հիվանդությունը նպաստում է անոթային էնդոթելիումի վնասմանը, ճնշման անկմանը, արյան խտացմանը եւ արդյունքում՝ թրոմբների ձեւավորմանը, որոնք խցանում են անոթները եւ թթվածնի՝ արյան մեջ մուտքը: Արյան շրջանառության խանգարումից առաջին հերթին տուժում են լյարդը, երիկամները եւ սրտի փականները, ինչը հաճախ անդառնալի հետևանքների է հանգեցնում պտղի եւ մոր համար:

ԹՄԱ-ն շատ հաճախ բուժվում է թարմ սառեցված պլազմայի փոխներարկման միջոցով: Ինչպես նշել է մասնագետը, հիվանդության որոշ տեսակների դեպքում հիվանդներին կարող են իմունոսուպրեսորներ նշանակել` դեղամիջոցներ, որոնք ճնշում են իմունիտետը: Հիվանդության հետեւանքով առաջացած խնդիրների վերացման համար կարող են հեմոդիալիզ կամ պլազմաֆերեզ նշանակվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել