• Latest news

Գիտնականները հոգեկան հիվանդություններում ընդհանուր գենետիկ պատկեր են հայտնաբերել

14 փետրվարի, 2018  12:47

Ամերիկացի գիտնականները հոգեկան հիվանդություններում ընդհանուր գենտեիկ պատկեր են հայտնաբերել: Հաստատվել է, որ հոգեկան խանգարումները օժտված են գեների նույն ակտիվությամբ:

Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները գեների ակտիվությունը համեմատել են այն մարդկանց ուղեղի կեղեւից վերցրած 700 նմուշներում, որոնք տառապել են աուտիզմով, երկբեւեռ խանգարմամբ, շիզոֆրենիայով, դեպրեսիայով եւ ալկոհոլամոլությամբ (այս 700 նմուշից բացի, մոտ 300 նմուշ վերցվել է առողջ մարդկանցից):

Գեների ակտիվությունը գնահատել են ըստ ՌՆԹ-ի, եւ թվարկված հիվանդություններում անսպասելիորեն մոլեկուլյար տեսակետից շատ ընդհանրություններ են հայտնաբերվել: Ե՛վ երկբեւեռ խանգարմամբ շիզոֆրենիայի դեպքում գեները մեծ մասամբ միատեսակ են գործում, ե՛ւ շիզոֆրենիայով աուտիզմի դեպքում ընդհանուր հատկանիշներ կան: Աուտիզմի, երկբեւեռ խանգարման եւ շիզոֆրենիայի ժամանակ գենետիկ ակտվիության փոփոխություններն ընդհանուր առմամբ գեների են վերաբերել, որոնք կառավարում են նեյրոնների գրգռումը, բջիջների գեներացնելու եւ իրենց միջով էլեկտրաքիմիական խթան հաղորդելու ունակությունը:

Հետազոտության հեղինակներին հաջողվել է նաեւ նկատել, որ գեների որոշ հատվածներ, որոնց ակտիվությունը մեծանում է դեպրեսիայի, երկբեւեռ խանգարման եւ աուտիզմի ժամանակ, կառավարում է բորբոքումը: Համապատասխանաբար դրանց ակտիվությունը կապ ունի նյարդային հյուսվածքի բորբոքային բջիջների  հետ՝ աստրոցիտների եւ միկրոգլիայի բջիջների: Եվ, հավանաբար, հիվանդությունների ախտանիշները կարելի է գոնե ինչ-որ աստիճանով մեղմել, եթե այս բորբոքային բջիջների վրա ներգործեն եւ ուղեղում բորբոքումը թուլացնեն:

Սակայն յուրաքանչյուր հիվանդություն իր առանձնահատկություններն ունի, այլապես դրանք կլինիկորեն չէին տարբերակվի: Պարադոքս է ստացվում՝ ընդհանուր «գենետիկական ախտանիշների» դեպքում բավականին տարբեր կլինիկական դրսեւորումներ:

Ըստ որում՝ ալկոհոլամոլությունը մի կողմ է դրվել. ալկոհոլամոլների մոտ գեների ակտիվությունը տարբերվում է նրանց գեների ակտիվությունից, ովքեր տառապում են դեպրեսիայով, աուտիզմով եւ այլն:

Իհարկե, հարց է ծագում՝ իսկ արդյոք գենետիկ փոփոխությունները տեղի չե՞ն ունեցել պարզապես բուժման ազդեցությամբ: Այս հարցը պարզելու համար գիտնականները հետազոտել են պրիմատների ուղեղը, որոնց կերակրել են դեղերով: Պարզվել է, որ գենետիկ ակտիվության մեջ հայտնաբերված գենետիկ փոփոխություններն, այնուամենայնիվ, տեղի են ունենում  հիվանդությունների հետեւանքով, այլ ոչ թե բուժումների (չնայած բուժումը եւս գեների ակտիվության վրա ազդում է):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է