• Latest news

Առաջին ժամադրությունից հետո սեքսին պատրաստ է 65-ն անց յուրաքանչյուր երրորդը

14 փետրվարի, 2018  23:48

Տարեց մարդիկ սեքսից ամենեւին չեն հրաժարվում. 65 տարեկանից մեծ յուրաքանչյուր երրորդ թոշակառուն առաջին ժամադրությունից հետո արդեն պատրաստ է նոր զուգընկերոջ հետ անկողին մտնել: Նրանցից շատերը երիտասարդ տարիներին բախվել են սեքսուալ իսկական հեղափոխության հետ, սակայն դրանից հետո անցած տասնյակ տարիներին սեքսի հանդեպ նրանց վերաբերմունքն ավելի պահպանողական չի դարձել: Անցյալ դարի 40-ական եւ 50-ական թվականների սերունդի թոշակառուների մեծամասնությունը չի հոգնել սիրով զբաղվելուց, հայտնում է BBC-ն:

Հետազոտության համաձայն, որին մասնակցել են 65 տարեկանից մեծ 2 հազարից ավելի բրիտանացիներ, 52 տոկոսը համարում է, որ իր ներկայիս կյանքում սեքսը անբավարար է: Ըստ որում՝ 10 տոկոսից ավելին թոշակի գնալուց հետո մեծ թվով սեռական զուգընկերներ է ունեցել, մինչդեռ շատ երիտասարդների կարծիքով՝  սեքսուալ կյանքն ընդհանրապես դադարում է: Հարցվածների մոտ երրորդ մասը պնդում է, որ պատրաստ է առաջին ժամադրությանը նոր զուգընկերոջ հետ անկողին մտնել:

Հետազոտության հեղինակները համարում են, որ այն ամբողջությամբ շրջում է տարեցների կյանքում սեքսի մասին հանրության ավանդական պատկերացումը: Այսօր թոշակառուները սեքսուալապես ավելի ակտիվ են, քան շատերին թվում է: Սեքսը, ժամադրությունները եւ հարաբերությունները կարող են բարդ լինել, բայց սա առիթ չէ դրանից տաիքի պատճառով հրաժարվելու համար: Եվ եթե մարդիկ 65 տարեկանից հետո դադարեցնում են որոշ երկարաժամկետ հարաբերությունները, էլ ավելի մեծ պատրաստակամությամբ են նորերը սկսում:

Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ 80 տարեկանից մեծ միայն յուրաքանչյուր 6-րդ թոշակառուի կյանքում բավարար քանակությամբ սեքս կա: 75 տարեկանից մեծ թոշակառուների 10 տոկոսը վերջին 10 տարում մեծ թվով սեռական զուգընկերներ է ունեցել:

Ակնհայտ է, որ տարեցները հարմարվում են զուգընկերներ գտնելու ժամանակակից մեթոդներին: Օրինակ՝ 65-ն անց թոշակառուների գրեթե երրորդ մասը, որոնք նոր հարաբերություններ են սկսել, իրենց զուգընկերների հետ համացանցում են ծանոթացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել