9-ամյա Լինայի մոտ ուղեղի ուռուցքի ռեցիդիվ է տեղի ունեցել. նա օգնության կարիք ունի (ֆոտո)

14 փետրվարի, 2018  21:37

9-ամյա Լինան երբեք չի բողոքում եւ չի դժգոհում: Մոր աչքերին արցունքներ տեսնելով՝ նա փորձում է նրան հանգստացնել ասելով. «Մամ, դու մի լացիր, Աստված պապիկն ինձ հետ է, ամեն ինչ լավ կլինի»:

Մեկ տարի առաջ լիովին առողջ Լինան միանգամից վատ զգաց իրեն: Գրեթե անդադար փսխման եւ աչքերի երկատվածության ախտանիշներով նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ 3 օրվա ընթացքում բժիշկները նրա մոտ ոչինչ չէին հայտանբերում եւ մտածում էին, որ նա ուղղակի թունավորվել է: Սակայն գլխուղեղի ՄՌՏ անելով՝ նրանք հիպոֆիզի մոտ հսկայական 5.5 սանտիմետրանոց ուռուցք հայտանբերեցին:

Քանի որ Հայաստանում Լինային չէին կարողանում օգնել, նրա ծնողներին խորհուրդ տվեցին շտապ Գերմանիա կամ Ռուսաստան տեղափոխել, որտեղ նրան կարող էին վիարահատել:

Ծախսելով ամբողջ իրենց ունեցվածքը՝ ծնողները միանգամից դստեր հետ Մոսկվա մեկնեցին՝ Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոն:

Այստեղ Լինային վիրահատել են, որից հետո այդ պահի համար լավ նորություն են հայտնել. աղջկա մոտ կրանիոֆարինգիոմա էր՝ բարորակ ուռուցք, որը շատ հազվադեպ է չարորակ դառնում: Ինչպես բացատրել են բժիշկները, վիրահատությունից հետո նա երկարատեւ եւ թանկ բուժման կարիք ունի, սակայն եթե ռեցիդիվներ չլինեն, 5 տարուց կարելի է մոռանալ, որ նա երբեւէ հիվանդ է եղել:

Վերջին տարվա ընթացքում Լինան պարբերաբար բժիշկների է այցելել եւ ստուգվել: Հունվարի 23-ին անցկացված ՄՌՏ-ն ցույց է տվել, որ նրա մոտ ռեցիդիվ է սկսվել. աղջկա ուղեղում նորից ուռուցք է սկսել աճել:

«Մեզ ուժ է տալիս այն միտքը, որ ուռուցքը գոնե բարորակ է եւ առաջիկա 5 տարուց հետո, կա մեծ հնարավորություն, որ հիվանդության մասին, ինչպես վատ երազի, կարելի է մոռանալ», - NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմել է Լինայի մայրը՝ Սիրանույշը:

Նորից բաց վիրահատություն չանելու համար (ուռուցքը դեռ փոքր է՝ մոտ 6-7 մմ) Լինային ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժություն են նշանակել՝ Կիբեր դանակ սարքի վրա ստերեոտաքսիկ ճառագայթային թերապիա: Բուժումը պետք է փետրվարի 28-ին սկսել, եւ այն արժե 271 հազար ռուբլի (մոտ 6000 ԱՄՆ դոլար):

Աղջկա ընտանիքն այդ գումարը չունի. նրանք իրենց ամբողջ ունեցածը վերջին տարում ծախսել են աղջկա վիրաահատության եւ հորմոնալ բուժման վրա:

Լինային օգնել ցանկացողները կարող են հետեւյալ հաշվեհամարների վրա ցանկացած գումար փոխանցել.

ArCa 4578890000126803 Լուսինե Շմավոնյան (Լինայի մորաքույրը)

AMD 2050077037181001, Inecobank, Լուսինե Շմավոնյան

RUB 4276380079228792, Сбербанк, Vladimir Grigoryan (Լինայի հայրը)

Լինայի հարազատների հետ կարելի է հետեւայլ համարներով կապ հաստատել.

+79267048803 (Մոսկվա) – Լինայի մայրը՝ Սիրանույշ

+37455802211 (Երեւան) – Լինայի մորաքույրը՝ Լուսինե

Լրացում. Լինայի համար անհրաժեշտ գումարը հավաքվել է, աղջկա ընտանիքը բոլորին շնորհակալ է

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի