• Latest news

Գավառի ԲԿ-ում ծննդկանի ամուսինը հարձակվել է բուժքույրի վրա պտղի մահվան մասին իմանալուց հետո

15 փետրվարի, 2018  11:46

Փետրվարի 14-ին գիշերը մոտ ժամը 2-ին ծայրահեղ ծանր վիճակում Գավառի բժշկական կենտրոնի ծննդատուն է ընդունվել 30-32-շաբաթական հղիությամբ 28-ամյա կին: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Գեղարքունիքի մարզի առողջապահության վարչության պետ Անուշ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ծննդկանի մոտ ընկերքի շերտազատում կար եւ ուժեղ արյունահոսություն: Հիվանդանոց են հրավիրվել տեղի բժիշկները, ինչպես նաեւ մարզի այլ քաղաքների բժիշկները: Ինչպես հայտնեց Անուշ Պողոսյանը, բժիշկները պայքարել են կնոջ կյանքը փրկելու համար, պտուղն արդեն մահացած էր:

«Որքանով ինձ հայտնի է, հղիության ընթացքում կնոջ մոտ բարդություններ են եղել: Այդ օրը նա անսպասելի վատ է զգացել, արյունահոսություն է սկսվել: Ընկերքի շերտազատումը ծանր պաթոլոգիա է, որը կնոջ կյանքին լուրջ վտանգ է սպառնում»,- ասաց նա:

Երբ ամուսինը՝ 31-ամյա Ա. Հակոբյանը տեղեկացել է, որ պտուղը մահացած է, չի կարողացել զգացմունքները զսպել եւ հեռախոսով հարվածել է ընդունարանի բուժքույրերից մեկին:

Քանի որ տուժածի կողմից բողոք է եղել, բացառված չէ, տղամարդուն պատասխանատվության կենթարկեն բուժաշխատակցի նկատմամբ ֆիզիկական բռնություն կատարելու համար, հայտնեց վարչության պետը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com, ոստիկանություն է դիմել բուժքույրը՝ Գավառի Գանձակ գյուղի 41-ամյա բնակիչ Նելա Վարդանյանը, բողոքելով Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 31-ամյա բնակչի գործողությունների դեմ: Գավառի ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել