• Latest news

Ինդիանապոլիսից կինը կալանավորվել է դստերը սպիտակեցնող նյութով «բուժելու» համար

15 փետրվարի, 2018  20:34

Ինդիանապոլիսի բնակչին մեղադրել են այն պատճառով, որ դստերը սպիտակեցնող նյութ է խմեցրել, որպեսզի բուժի երեխայի աուտիզմը:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մորը, ում անունը չի հրապարակվում, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ըմպելիքներին նատրիումի քլորիդ եւ աղաթթու է ավելացրել, հայտնում է Fox 59-ը:

Ինդիանապոլիս նահանգի ոստիկանական դեպատամենտի տվյալներով՝  Իդիանայից երեխային տանից տարել են, իսկ Երեխաների հարցերով դեպարտամենտը միջադեպի հետաքննություն է անցկացրել:

Մայրը Facebook-ում է տեղեկացել «բուժիչ միջոցի» մասին, որը կոչվում է Miracle Mineral Solution (MMS): Խմբում տեղեկություն է հրապարակվել, որ MMS-ն կարելի է օգտագործել ՄԻԱՎ-ի, հեպատիտի, H1N1 գրիպի, մրսածության, պզուկների, քաղցկեղի եւ այլ հիվանդությունների բուժման համար:

Հիշեցնենք, որ վերջերս վտանգավոր պրակտիկայի մասին հայտնել էին բրիտանական լրատվամիջոցները: հաղորդվում էր 6 դեպքի մասին, երբ ոստիկանները հարցաքնել էին ընտանիքների, որտեղ վտանգավոր լուծույթը խմեցրել էին մինչեւ 2 տարեկան երեխաներին:

2010 թվականին ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղերի վերահսկողության վարչակազմը կեղծ բուժման մասին նախազգուշացում էր հրապարակել: Նշվում էր, որ հրահանգների համաձայն՝ «առաջարկվում է նատրիումի քլորդի 28-տոկոսանոց լուծույթը խառնել թթվին, օրինակ՝ ցիտրուսայինի հյութին: Ստացվում է քլորի երկօքսիդ, հզոր սպիտակեցնող նյութ, որն օգտագործվում է տեքստիլի մշակման եւ ջրի արդյունաբերական զտման համար: Խմելու համար այս սպիտակեցնող նյութի բարձր դոզաները, որոնք խորհուրդ են տալիս ծնողները, կարող են առաջացնել սրտխառնոց, փսխում, դիարեա եւ ծանր ջրազրկման ախտանիշներ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է