• Latest news

«Գերմշակված սնունդը» քաղցկե՞ղ է առաջացնում

15 փետրվարի, 2018  21:35

Ֆրանսիացի գիտնականները հայտնել են առավելագույնս մշակված սնունդի եւ օնկոհիվանդությունների առաջացման միջեւ անհավանական կապի մասին: Այնպիսի մթերքները, ինչպիսին են կարկանդակները, նագգեթսները եւ փաթեթավորված հացը նրանք որակել են որպես «գերմշակվածներ», հայտնում է BBC-ն:

Հետազոտությանը ներգրավվել է 105 հազար մարդ, որոնց հետեւել են 5 տարի: Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե սննդակարգի 10 տոկոսը կազմում են գերմշակված մթերքները, դա քաղցկեղի հավանականությունը 12 տոկոսով մեծացնում է:

Գիտնականները զգուշավորությամբ են մեկնաբանում հետազոտության եզրահանգումները՝ դրա հետ մեկտեղ հայտարարելով, որ երկարատեւ եւ լիարժեք կյանքի համար առողջ սննդակարգը լավագույն ընտրությունը կլինի:

Որո՞նք են համարվում գերմշակված սննդամթերքներ.

 - Փաթեթավորված հացը եւ զանգվածային արտադրության բուլկիները

- Քաղցր եւ համեմունքներով սնեքները, մասնավորապես՝ չիփսերը

- Շոկոլադե բատոնները եւ ընդհանրապես քաղցրեղենը

Քաղցրեղենը պետք է զգուշավոր օգտագործել

- Քաղցր եւ թեթեւակի քաղցրացված ոչ ալկոհոլային ըմպելիքները

- Միտբոլները, ձկան կամ հավի նագգեթսները

- Լապշան եւ արագ պատրաստվող ապուրները

- Սառեցված մթերքները եւ պահպանման երկար ժամկետով պատրաստի ճաշատեսակները

- Սննդամթերքները, որոնց հիմնական բաղադրամասը շաքարն է, բուսական յուղը եւ այլ ճարպերը

Գիտնականների տվյալներով՝ հետազոտությունների հիման վրա չի կարելի պնդել, որ «գերմշակված» մթերքները քաղցկեղի պատճառ են. գոյություն ունեն նաեւ այլ գործոններ, քանի որ նման սնունդ շատ ուտող մարդիկ, նաեւ այլ սովորություններ են ունեցել, որոնք կապված են քաղցկեղի առաջացման հավանականության հետ: Օրինակ՝ նրանք ծխել են, ֆիզիկապես այնքան էլ ակտիվ չեն եղել, օգտագործել են օրալ հակաբեղմնավորիչներ եւ ընդհանրապես մեծ քանակությամբ կալորիաներ:

Միեւնույն ժամանակ գիտնականները նշել են, որ իրենց եզրահանգումները «նախազգուշացման ահազանգ են», որ մարդիկ պետք է անցնեն առողջ սննդակարգի: Ըստ որում՝ նրանք նշել են, որ մարդիկ չպետք է անհանգստանան յուրաքանչյուր կարկանդակի պատճառով, եթե մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն եւ բջջանյութ են օգտագործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել