• Latest news

Պլաստիկ վիրաբույժը վիրահատությունն իրականացրել է սմարթֆոնի լապտերի լույսով

17 փետրվարի, 2018  16:55

Հնդկաստանի կլինիկաներից մեկում պլաստիկ վիրաբույժը, որը հայտնի է որպես բժիշկ Սունիտա, վիրահատությունն իրականացրել է բջջային հեռախոսի լապտերի լույսի ներքո։ Երբ Guntur Government Hospital հիվանդանոցի վիրահատարանում էլեկտրականությունն անջատվել է, վիրաբույժը որոշել է կանգ չառնել ու սկսած վիրահատությունը ավարտին հասցնել։

Վիրահատությունները բացարձակ ճշգրտություն են պահանջում, ու նման դեպքերում լավ լուսավորությունը շատ կարեւոր է։ Չնայած դրան՝ վիրաբույժը որոշել է շարունակել վիրահատությունը սմարթֆոնի լույսի ներքո։

Այս միջադեպը տեղի է ունեցել անցած կիրակի։ Վիրահատարանում վիրահատական երկու սեղան կար։ Վիրահատության հենց կեսից սեղաններից մեկի վրայի լուսավորությունը անսպասալիորեն անջատվել է։ Դա կապակցված է եղել ամբողջ հիվանդանոցում էլեկտրականության անջատման հետ, չնայած նման դեպքերում պետք է պարտադիր աշխատեն պահուստային գեներատորները։ Բայց այս անգամ դրանք միանգամից չեն միացել, ու բժիշկները որոշ ժամանակ ստիպված են եղել մնալ կատարյալ մթության մեջ։ Քանի որ հիվանդի դեմքն արդեն կտրված էր, բժիշկները չէին կարող դադարեցնել միջամտությունը, վիրահատությունը անհրաժեշտ էր շարունակել։

Պլաստիկ վիրաբույժը խնդրել է իր օգնականներից մեկին միացնել բջջային հեռախոսի լապտերը։ Դրա լույսով նա շարունակել է վիրահատությունը, մինչեւ վիրահատարանում միացել են լուսավորող սարքերը, ինչը տեղի է ունեցել մոտավորապես 5 րոպե անց։

Հետաքրքիր է, որ սա առաջին նման դեպքը չէ Հնդկաստանում։ 2016-ին Հայդարաբադի խոշորագույն հիվանդանոցներից մեկում բժիշկները դարձյալ ստիպված են եղել աշխատել բջջային հեռախոսների լուսավորությամբ, երբ աղիների վարակված մասի հեռացման արտակարգ վիրահատության կեսից շենքում լույսը հանգել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել