• Latest news

Հայաստանում նախատեսվում է ՄՈՒԿ–ով երեխաների համար վերականգնողական նոր կենտրոն բացել

17 փետրվարի, 2018  15:10

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում բացել այլընտրանքային վերականգնողական կենտրոն` ուղեղային  կաթված ունեցող երեխաների համար: ՀԿ-ի նախագահ Սերյոժա Օհանջանյանը փետրվարի 17–ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ գումարի կեսն արդեն հավաքվել է, մնացած մասը հույս ունեն հավաքվել առաջիկա ամիսներին:

Սերյոժա Օհանջանյանը հայտնեց,  որ երկրում մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար վերականգնողական ծրագրերը եւ կենտրոնները շատ քիչ են, իսկ եղածները պարզապես չեն հասցնում անհրաժեշտ ծառայություններ մատուցել բոլոր դրանց կարիքը ունեցողներին։ «Իմ ապագան քո արձագանքն է» ծրագրի շրջանակում ստեղծված նոր կենտրոնը կօգնի մասնակիորեն  լրացնել այս բացը:

ՀԿ-ի ղեկավարի խոսքով, կենտրոնում երեխաները կկարողանան ստանալ անվճար ծառայություններ, այդ թվում`անհրաժեշտ ֆիզիոթերապիան: Ավելին, նրանց անհրաժեշտ բոլոր ծառայությունները կլինեն մեկ տանիքի տակ, որպեսզի երեխաները եւ նրանց ծնողները կենտրոնից կենտրոն չգնան՝ ծառայությունների ամբողջական փաթեթ ստանալու համար:

Նոր կենտրոնում, ըստ Սերյոժա Օհանջանյանի, նորույթը, որը մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին ոչ մի այլ տեղ չեն առաջարկի, կլինի այն, որ նրանց կօգնեն տնային աշխատանքները կատարել, լրացնել  դպրոցում բաց թողածը:

«ԷԽՈ»-ի ղեկավարի խոսքով, կազմակերպությունը հույս ուներ, որ Երեւանի քաղաքապետարանը կամ կառավարությունը նրանց հարմարավետ տեղ կտրամադրի, եւ արդեն հավաքագրված գումարները կարելի կլիներ ներդնել այդ տարածքը վերանորոգելու եւ աշխատանքները սկսելու համար: Սակայն արդեն  առաջարկված տարածքները չափազանց անհարմար են եղել եւ չեն համապատասխանել վերականգնողական կենտրոնի պահանջներին, հետեւաբար, կազմակերպությունը նախատեսում է մոտ ժամանակներս մեկ այլ դրամահավաք կազմակերպել սեփական տարածք ձեռք բերելու անհրաժեշտ գումար հավաքելու համար:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել