• Latest news

Ուղեղի ուռուցքի ռեցիդիվով 9-ամյա Լինայի բուժումը մի քանի օրից կսկսեն

17 փետրվարի, 2018  18:34
Մի քանի օրից 9-ամյա Լինա Գրիգորյանին կոնտրաստով ուղեղի տոպոմետրիկ ՄՌՏ կանեն, իսկ փետրվարի 28-ին Կիբեր դանակ սարքի վրա  կսկսեն ստերեոտաքսիկ ճառագայթային թերապիայի առաջին կուրսը: Այժմ երեխան ծնողների հետ Մոսկվայում է եւ պատրաստվում է առաջիկա պրոցեդուրաներին:

Լինայի բուժման համար  անհրաժեշտ 271 հազար ռուբլին (մոտ 6000 ԱՄՆ դոլար) հավաքվեց ընդամենը մի քանի օրում՝ շնորհիվ բարեգութ մարդկանց նվիարտվությունների եւ աղջկա ընտանիքը սրտանց շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր իրենց գումար են փոխանցել:

Ծնողների խոսքով՝ բոլորովին անծանոթ մարդիկ զանգում էին իրենց փոխանցման մասին հայտնելու եւ աղջկա ինքնազգացողության մասին հարցնելու համար եւ ծնողները չափազանց զգացված էին այդ հոգատարությունից:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ լիովին առողջ Լինայի մոտ սկսվեց անդադար փսխում եւ աչքերի երկատվածություն: Գլխուղեղի ՄՌՏ-ն ցույց տվեց  հիպոֆիզի մոտ հսկայական՝ 5.5 սանտիմետրանոց ուռուցք:

Աղջկան տեղափոխեցին Մոսկվա, Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոն, որտեղ շուտով վիրահատեցին: Հիստոլոգիական անալիզը ցույց տվեց, որ աղջկա մոտ կրանիոֆարինգիոմա է եղել:

Վիրահատությունից հետո մեկ տարվա ընթացքում ամեն ինչ լավ էր եւ աղջիկն ընդունում էր նշանակված բուժումը, բայց հունվարի 23-ին անցկացված ՄՌՏ-ն ցույց է տվել, որ նրա մոտ ռեցիդիվ է սկսվել. աղջկա ուղեղում նորից ուռուցք է սկսել աճել՝ 6-7 մմ չափի:

Լինային ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժություն են նշանակել՝ Կիբեր դանակ սարքի վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել