• Latest news

Դեղերի բացթողում դեղատոմսերով. Ինչո՞ւ են նույնական դեղերը երկու ցուցակում էլ հայտնվել. ԱՆ մեկնաբանությունը

19 փետրվարի, 2018  13:59

Դեղերի դեղատոմսով կամ առանց դեղատոմսի բացթողումը որոշվում է դեղի դոսյեի հիման վրա, որը ներկայացնում է այն արտադրողը կամ իրավատերը` դեղը գրանցելիս: Այսինքն՝ դեղը դեղատոմսերով կամ առանց դեղատոմսերի դեղամիջոցների ցուցակներում է ընդգրկվում իրավատիրոջ պահանջով: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հենց սրանով է պայմանավորված, որ Հայաստանում միեւնույն ակտիվ նյութը պարունակող որոշ դեղերը երկու ցուցակում են հայտնվել: «Նման դեպքեր կան, բայց դրանք շատ մեծ թիվ չեն կազմում, եզակի դեպքեր են։ Յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ մենք աշխատանք իրականացնում ենք, ճշտումներ ենք կատարում ուղիղ դեղարտադրողներից կամ ներմուծողներից, եւ ժամանակի ընթացքում այդ տարբերությունները ֆիքսվում են»,- ասաց նա։

Փոխնախարարը հավելեց, որ դեղատոմսը պետք է դուրս գրվի ոչ թե ըստ դեղամիջոցի ֆիրմային անվանման, այլ ըստ ակտիվ նյութի, եւ դեղատանը գնորդին պետք է առաջարկեն այս ակտիվ նյութով դեղամիջոցների ամբողջ ցուցակը, իսկ ընտրությունը կատարում է գնորդը՝ իր համար մատչելի գնին համապատասխան: «Ուղղորդումը թանկարժեք դեղ ձեռք բերելու համար դեղատան աշխատակցի կողմից բացառվում է»,- ասաց նա։

Ինչպես հավելեց Հայաստանի ԱՆ Դեղերի եւ բժշկական արտադրանքի փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանը, դեղամիջոցը դեղատոմսային է, թե՝ ոչ, հարցը որոշվում է դրա գրանցման գործընթացի ժամանակ, եւ դրա վրա ազդում է նաեւ դեղամիջոցի դոզան: Օրինակ՝ մինչեւ 5-տոկոսանոց արտաքին օգտագործման քսուքները կարող են ոչ դեղատոմսային լինել, իսկ 5 տոկոսից բարձրերը՝ դեղատոմսային: Նրա խոսքով՝ այս հարցում ԱՆ-ն ղեկավարվում է նաեւ ԱՀԿ ուղեցույցներով: Դրան հավելած, որ դեղարտադրողը նաեւ կարող է դեղը մի ցուցակից մյուսը տեղափոխել, եթե դրա օգտագործման ընթացքում նոր կողմնակի էֆեկտներ հայտնվեն:

Հակոբ Թոփչյանը հավելեց, որ Փորձագիտական կենտրոնը եւս մեկ անգամ կվերանայի կազմված ցուցակները, քանի որ հնարավոր են նաեւ զուտ տեխնիկական անճշտություններ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ կմտնի դեղերի դեղատոմսերով բացթողման նոր կարգը: Դեղատոմսային եւ ոչ դեղատոմսային դեղամիջոցների ցուցակները հրապարակվել են ԱՆ կայքում, եւ մի քանի նույնական դեղեր, մասնավորապես՝ իբուպրոֆենը եւ աեւիտը, հայտնվել են երկու ցուցակներում:

Դեղերի բացթողում դեղատոմսով. Ինչո՞ւ են նույնական դեղերը երկու ցուցակում էլ հայտնվել. ԱՆ մեկնաբանությունը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել