• Latest news

Դեղատան աշխատակիցն իրավունք չունի բուժմանը վերաբերող խորհուրդներ տալ. փոխնախարար

19 փետրվարի, 2018  16:12

Դեղատան աշխատակիցն իրավունք չունի բուժմանը վերաբերող խորհուրդներ տալ: Նա իրավունք չունի նաեւ ասելու, որ բժշկի նշանակած դեղերից բացի, վատ չէր լինի նաեւ ուրիշ դեղեր գնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Փոխնախարարի խոսքով՝ դեղատների աշխատակիցները կարող են եւ պետք է հիվանդներին խորհրդատվություն տրամադրեն միայն այն մասին, թե ինչպես ճիշտ ընդունեն բժշկի նշանակած դեղերը. օրվա որ ժամին, մինչեւ ուտելը կամ հետո եւ այլն: Նրանք նաեւ կարող են պարզաբանել, թե այդ դեղերն ընդունելիս ինչպիսի կողմնակի էֆեկտներ են հնարավոր եւ ինչ անել, եթե այդ կողմնակի էֆեկտներն առաջանում են:

Մինչդեռ դեղատան աշխատակիցը չպետք է հիվանդին խորհուրդ տա դեղեր գնել, որոնք բժիշկը չի նշանակել. այսպես, օրինակ, դեղատան աշխատակիցն իրավունք չունի հիվանդին ասել, որ հակաբիոտիկների հետ միասին արժի գնել նաեւ հակասնկային միջոց՝ թեկուզ եւ այն պատճառով, որ մեծ մասամբ այս դեղերի կանխարգելիչ ընդունման ոչ մի անհրաժեշտություն չկա:

Ինչպես նշեց փոխնախարարը, կլինեն դեղատների ճիշտ աշխատանքի վերահսկողության մի քանի մեխանիզմներ, այդ թվում՝ դեղատներ վերահսկողական այցեր: Դրանից բացի, իրենք հիվանդներն էլ կարող են խախտումների մասին հայտնել, օրինակ՝ պետական տեսչության մարմին, որը հիմա ստեղծման փուլում է եւ կկատարի վերահսկողության գործառույթ, այդ թվում՝ կվերահսկի դեղատոմսերի շրջանառության գործընթացը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ կմտնի դեղերի դեղատոմսերով բացթողման նոր կարգը: Դեղատոմսային եւ ոչ դեղատոմսային դեղամիջոցների ցուցակները հրապարակվել են ԱՆ կայքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել