• Latest news

Գիտնականներն առաջին անգամ ստեղծել են մարդու եւ ոչխարի քիմեռ

20 փետրվարի, 2018  10:40

Ստենֆորդի եւ Քալիֆորնիայի համալսարանների (ԱՄՆ) մոլեկուլյար կենսաբանության մասնագետներն առաջին անգամ մշակել են քիմեռային սաղմեր, որոնցում առկա են ինչպես մարդկանց, այնպես էլ ոչխարների բջիջներ: Սա հնարավորություն կտա ապագայում կենդանիների օրգանիզմում մարդկային լիարժեք օրգաններ աճեցնել, հայտարարել են գիտնականները՝ ելույթ ունենալով Օսթինում Ամերիկյան գիտական ընկերության համաժողովում:

«Այս սաղմի մեջ մարդկային բջիջների քանակը չափազանց փոքր է, այն երբեք չի դառնա մարդու դեմքով կամ ուղեղով խոզ կամ ոչխար»: Միջին հաշվով, սաղմի հազարավոր կամ տաս հազար բջիջներից միայն մեկն է «ժառանգվելու» մարդուց», - նշել է Սթենֆորդի համալսարանից Հիրո Նակաուտին։

Մոտ 15 տարի առաջ կենսաբաններն ակտիվորեն քննարկում էին, այսպես կոչված, քսենոտրանսպլանտացիայի հնարավորությունը`կենդանիների օրգանների փոխպատվաստումը մարդու մարմնում: Այս գաղափարի կյանքի կոչման համար, ինչպես կարծում էին գիտնականները նախկինում, պետք էր նախ լուծել պարզ խնդիր՝ ստիպել իմունային համակարգին «չմերժել» այս օրգաննները։

Այդ հարցը մինչև հիմա լուծված չէ, բայց գենետիկներն աշխատում են հատուկ գենային թերապիաների ուղղությամբ, որոնք խոզերի եւ այլ կենդանիների օրգանները մեր իմունային համակարգի համար «անտեսանելի» կդարձնեն: Մեկ տարի առաջ հայտնի ամերիկացի գենետիկ Ջորջ Չերչը մոտեցել է այդ խնդիրի լուծմանը`այդպիսի «յուրային-օտար» նշանների մի հատվածը հեռացնելով CRISPR/Cas9 գենոմային խմբագրման օգնությամբ և ստեղծելով առաջին մասամբ «մարդկային» խոզերին։

Նակաուտին և նրա գործընկերներ Խուան Բելմոնտեն ու Պաբլո Ռոսը Քալիֆորնիայի համալսարանից օգտագործել են այս համակարգը, որ մոտենան հակառակ մեթոդի խնդրի լուծմանը՝ ստանալով փոխպատվաստված մարդկային օրգաններ խոզի օրգանիզմում։

Այդպիսի օրգաններ կարելի է ստեղծել, եթե խոզի կամ այլ կենդանու սաղմի մեջ ներարկվեն մարդու ցողունային բջիջներ զարգացման խստորեն սահմանված ժամանակահատվածում՝ ստանալով, այսպես կոչված, քիմեռ՝ օրգանիզմ, որը բաղկացած է երկու կամ ավելի տարբեր բջիջների հավաքածուից։

Նման փորձերը, ինչպես պատմում են գիտնականները, բավականին երկար ժամանակ և հաջողությամբ իրականացվել են մկների փորձարկումների ժամանակ, սակայն խոշոր կենդանիների վրա, ինչպիսին են խոզը կամ կապիկները, փորձեր դեռ չեն իրականացվել կամ ձախողվել են: Հիմա գիտնականները խոշոր քայլ են կատարել նման խնդրի իրականացման ուղղությամբ, սովորելով գրեթե ցանկացած բջիջ ներդնել խոզերի եւ մկների սաղմերի մեջ CRISPR/Cas9 տեխնոլոգիայի օգնությամբ, ինչը թույլ է տալիս սպանել որոշակի կենդանի բջիջներ եւ դրանք փոխարինել մարդու բջիջով:

Ինչպես նշում են Ռոսը եւ նրա գործընկերները, խոզի եւ մարդու առաջին քիմեռային սաղմերը չափազանց փոքրաթիվ մարդկային մասեր էր պարունակում՝ 10 հազար բջջից միայն մեկն էր «ժառանգված» Homo sapiens-ից: Փորձելով այս խնդիրը լուծել՝ գիտնականները փորձեր են սկսել ոչ թե խոզերի վրա, որոնք ավանդաբար համարվում են ապագա պահեստային օրգանների «ինկուբատորների» դերակատարման գլխավոր թեկնածու, այլ ոչխարների, որոնք նույնպիսի չափեր ունեն:

Գիտնականների խոսքով՝ իրենք կարողացել են մարդու բջիջները հաջողությամբ փոխպատվաստել ոչխարի սաղմին, ինչպես նաեւ դրանց բաժինը մեծացնել մոտ 10 անգամ: Ավելին քիմեռային սաղմերը հաջողությամբ զարգացել են իրենց գոյության առաջին 28 օրը: Սա խոսում է այն մասին, որ դրանք կարող էին լիարժեք կենսունակ արարածներ դառնալ, եթե փորձը չդադարեցվեր էթիկական պատճառներով:

Գիտնականները նշում են, որ դեռեւս հայտնի չէ, թե մարդկային որ բջիջները ինչ օրգաններ կձեւավորեն եւ արդյոք կազդեն ոչխարների կերպարանքի ու նյարդային համակարգի աշխատանքի վրա: Դրա համար անհրաժեշտ է մոտ 3 ամիս տեւողությամբ ավելի երկարատեւ փորձեր կատարել, ըստ որում՝ իրենց կազմակերպածը կարող է էլ ավելի խնդրահարույց լինել բարոյաէթիկական պատկերացումների պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել