• Latest news

Գիտնականները աուտիզմի հայտնաբերման արյան անալիզ են մշակել

20 փետրվարի, 2018  19:09

Ուորվիքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները նոր թեստ են մշակել, որը կարող է 90 տոկոս ճշգրտությամբ երեխայի մոտ ախտորոշել աուտիկ սպեկտրի խանգարումները: Գիտնականները պարզել են, որ աուտիզմով տառապող երեխաների արյան մեջ զգալիորեն ավելի հաճախ են վնասված սպիտակուցներ հանդիպում:

Աուտիզմով է տառապում 100 երեխայից գրեթե մեկը, սակայն աուտիկ սպեկտրի խանգարումը բավականին դժվար է ախտորոշել, հատկապես երեխայի զարգացման վաղ փուլում, քանի որ դրա ախտանիշները յուրաքանչյուր հիվանդի մոտ տարբեր են: Աուտիկ սպեկտրի խանգարումները ազդում են երեխայի սոցիալական կապերի եւ հաղորդակցության վրա, դրանց հիմնական ախտանիշների թվում են՝ խոսքի խանգարումը, կրկնվող եւ կոմպուլսիվ վարքը, գերակտիվությունը, անհանգիստ վիճակները, ինչպես նաեւ նոր պայմաններին հարմարվելու խնդիրները:

Գիտնականներն այս հետազոտությանը ներգրավել են 5-ից մինչեւ 12 տարեկան 38 երեխայի, որոնց մոտ աուտիզմ է ախտորոշվել, ինչպես նաեւ 31 երեխայից բաղկացած ստուգիչ խումբ, որոնք այս խանգարմամբ չեն տառապել:

Բոլոր երեխաներից վերցվել են արյան եւ մեզի անալիզներ, եւ նրանք 2 խմբերի միջեւ որոշակի քիմիական տարբերություններ են հայտնաբերել: Գիտնականները հետազոտության հաջորդ փուլում պետք է այս տարբերությունների գոյությունը հաստատեն երեխաների ավելի մեծ թվով խմբերում: Այսպիսով, ինչպես ենթադրում են հետազոտության հեղինակները, գիտության եւ բժշկության տրամադրության ներքո կհայտնվի հուսալի թեստ՝ ավելի վաղ փուլերում աուտիկ սպեկտրի խանգարումները ախտորոշելու համար:

Գիտական շրջանակների կարծիքով՝ գրեթե յուրաքանչյուր երրորդ դեպքում աուտիկ սպեկտրի խանգարումների պատճառը գենետիկան է, իսկ մնացած դեպքերում՝ արտաքին գործոնների, տարբեր կարգի մուտացիաների եւ ժառանգականության առանձնահատկությունների համակցումը:

Չափազանց կարեւոր է աուտիզմի վաղ ախտորոշման հուսալի մեթոդ ունենալը, քանի որ այդ դեպքում երեխային կարելի է ազատել հարմարվելու հետ կապված մեծ թվով խնդիրներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել