• Latest news

Հայաստանում էլ.առողջապահության ամբողջական մեկնարկը կտրվի մինչեւ 2018-ի ավարտը

19 փետրվարի, 2018  18:55

Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ամբողջական մեկնարկը  կտրվի մինչեւ 2018-ի ավարտը: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հանձնաժողովի ղեկավար Վարդան Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ տարվա վերջում համակարգին պետք է միանան ոչ միայն պետպատվեր իրականացնող 480 բուժհաստատությունները, այլեւ հանրապետության մյուս լիցենզավորված բուժհաստատությունները, ներառյալ բոլոր դեղատները:

Վարդան Գեւորգյանը հիշեցրեց, որ Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման գործընթացը սկսվել է 2017-ին:

 «Դա միասնական տեղեկատվական հարթակ է, որի բաժանորդները բժշկական կազմակերպութուններն են, մասնավորապես բուժանձնակազմը, Հայաստանի քաղաքացիները եւ առողջապահության ոլորտի այլ կառույցներ», - ասել է նա:

Այս համակարգի նպատակը ամբողջ բժշկական տեղեկատվության թվայնացումն է, ներառյալ բուժհաստատությունների եւ նրանց մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը եւ կոնկրետ հիվանդների բժշկական պատմությունները: Այս համակարգի ներդրման արդյունքում մարդն այլեւ կարիք չի ունենա իր հետ բժշկական փաստաթղթեր տանել մեկ բժշկից մյուսին, հիվանդի անձնական տվյալների մուտքագրման դեպքում այդ ամբողջ տեղեկատվությունը հասանելի կլինի բժշկին:

Ընդ որում դեղատներում հասանելի կլինեն միայն դուրս գրված դեղատոմսերը, հիվանդի մասին այլ տեղեկատվությունը փակ կլինի: Նա հիշեցրել է, որ 2017-ին համակրգին միացվել էին պետպատվեր իրականացնող 480 բուժհաստատութւուններ

Հաջորդ քայլը հոկտեմբերի  1-ից սոցփաթեթի շահառուների համար ապահովագրական պոլիսի գնումն էր:

 «Ապահովագրական ընկերության հետ կապը նույնպես իրականացվում է Armed-ի միջոցով», - ասել է նա:

Համակարգում գրանցումը կատարվում է Հայաստանում անձնագրային բաժինների կողմից տրվող ID քարտերի միջոցով: Սա ըստ, Վարդան Գեւորգյանի, արվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հիվանդի անձնական տվյալների պաշտպանության համար:

Խոսելով այն մասին, որ շատերը բողոքում են այդ ձեւով մուտք գործելու անհարմարության մասին, քանի որ հարկավոր են հատուկ քարտ կարդացող սարքեր, Գեւորգյանը նշել է, որ հետագայում նախատեսվում է բջջային ID-ի օգտագործումը, երբ հանրապետությունում հասանելի կլինի այդ ծառայությունը: Նախատեսվում է գործարկել նաեւ Armed-ի բջջային տարեբրակը:

Խոսելով մարզերի բուժհաստատությունների սահմանափակ հնարավորություններրի եւ վատ ինտերնետի մասին՝ նա նշել է, որ համակարգն աշխատում է անգամ դանդաղ ինտերնետի դեպքում, իսկ բուժհաստատություններին համապատասխան տեխնիկայով ապահովելու համար պետությունը տենդերներ է անցկացնում:

Ինչ վերաբերում է մինչեւ 2017 թվականը հիվանդների բժշկական տեղեկատվությանը, համակարգում դրա մուտքագրման համար նախատեսվում է առանձին նախագիծ իրականացնել, որի շրջանակներում կգնահատվի  անհրաժեշտ բժշկական տեղեկավության ծավալը, որից հետո այդ տեղեկատվությունը կթվայնացվի:

Նա նաեւ նշել է, որ eHealth-ում գործում է տվյալների փոխանցման հատուկ պրոտոկոլ եւ մասնավոր  բուժհաստատությունները կարող են իրենց արդեն գործող տեղական էլեկրտոնային համակարգերը միացնել դրան, որպեսզի երկու անգամ նույն տեղեկատվությունը չմուտքագրեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել