• Latest news

ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանի առողջապահության ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու

19 փետրվարի, 2018  19:05

ՌԱՄՕ Գրուպ ընկերության 20 կազմակերպությունները գործում են ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Արեւելքում։ Կազմակերպությունն արդեն  ներկայացուցչություն ունի նաեւ Հայաստանում։

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել է  ՌԱՄՕ Գրուպի գլխավոր տնօրեն Լիո Ռաշիդին եւ վերահսկիչ խորհրդատու Վարուժան Բիլիմջյանին։ Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ նպատակ ունեն ներդրումներ կատարելու նաեւ Հայաստանում, այդ թվում` առողջապահության ոլորտում։

Ողջունելով մասնավոր կազմակերպության մոտեցումը` Լեւոն Ալթունյանը շեշտադրել է  առողջապահության ոլորտում իրականացվող եւ նախանշվող  այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին։

«Հայաստանում հիվանդացության եւ մահացության ցուցանիշներում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է  քաղցկեղը։ Հետեւաբար մենք խնդիր ունենք երկրում զարգացնելու ուռուցքաբանական ծառայությունը»,-ասել է նախարարը` ներկայացնելով Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի բրենդը Հայաստան բերելու  պայմանավորվածությունը։ Նա հավելել է, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցելու քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներ ու առաջատար մոդելներ, թիրախային կրթական եւ այլ ծրագրեր ներդնելու, որոնք  կնպաստեն մեր երկրում ուռուցքաբանական ծառայությունների զարգացմանը։

Եթե ապահովվեն անհրաժեշտ միջոցները եւ կառուցվի ժամանակակից հիվանդանոց, ապա «Գյուստավ Ռուսսին» այս տարածաշրջանի իր հիվանդներին կուղղորդի Հայաստան։

ՌԱՄՕ Գրուպի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանկացած ծրագրի իրագործման դեպքում կկարեւորեն սոցիալական ուղղվածությունը։ Նրանք նշել են, որ պատրաստ են հետագա քննարկմանը ներկայացված ծրագրին մանրամասն ծանոթանալուց հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է