2017-ին պետությունը ամբողջությամբ սուբսիդավորել է բուժհաստատությունների բաժանորդային վճարները էլեկտրոնային առողջապահության (armed.am կայք) համակարգի օգտագործման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի լրագրողի հետ զրույցում ասել է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հանձնաժողովի ղեկավար Վարդան Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ սուբսիդավորման ծրագիրը նախատեսված է երեք տարով, սակայն դեռ հայտնի չէ թե կոնկրետ ինչ ծավալով կառավարությունը ընթացիկ տարում իր վրա կվերցնի ֆինանսական բեռը: Նա նշել է, որ նաեւ հնարավոր է սակագների նվազեցում, քանի որ դրանք ամեն տարի հաշվարկվում են՝ ելնելով բաժանորդների թվից եւ ծառայությունների ծավալից:
Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերի վերջին Հայաստանի բուժհաստատությունները ստացել էին էլեկտրոնային առողջապահության համակարգի կոնցեսիոների հետ պայմանագիրը, որը պետք է ստորագրեին։ Դրա համաձայն՝ նրանք ամսական սակագին պետք է վճարեին՝ գումարած առանձին գումար այցելուների քանակի համար։
Պայմանագրով սահմանված են հետեւյալ ամսական սակագները
բժշկական կենտրոնների համար՝ 130-150 հազար դրամ,
ախտորոշիչ կենտրոնների համար՝ 40-100 հազար դրամ,
հիվանդանոցների համար՝ 80 հազար դրամ,
շտապ օգնության ծառայության համար՝ 50 հազար դրամ,
ամբուլատորիաների համար՝ 5 հազար դրամ,
պոլիկլինիկաների համար՝ 40 հազար դրամ,
դեղատների համար՝ 5-25 հազար դրամ,
ատամնաբուժարանների համար՝ 7-20 հազար դրամ
առողջարանների համար՝ 50 հազար դրամ:
Յուրաքնաչյուր այցելուի համար հիվանդանոցները պետք է վճարեն 1000 դրամ, մնացած հաստատությունները 25–30 դրամ։
Այդ ժամանակ բժշկական կենտրոնները, հիմնականում մարզային, դժգոհություն էին հայտնել eHealth համակարգի բարձր սակագներից, որից հետո կառավարությունը որոշել էր սուբսիդավորում մտցնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր