• Latest news

Ինչպե՞ս են աղիքային մանրէներն ազդում ուղեղի աշխատանքի եւ հիշողության վրա

20 փետրվարի, 2018  23:48

Որոշ մարդիկ լավ հիշողություն ունեն, երկար են ապրում, չեն հիվանդանում եւ կարող են շատ քաղցրավենիք ու պաղպաղակ ուտել եւ չգիրանալ: Գիտնականների կարծիքով՝ նման մարդկանց գաղտնիքը կարող է լինել իրենց միկրոբիոմում՝ աղիքի մանրէային կազմում: Փորձագետներն ավելի հաճախ խոսում են այն մասին, որ միկրոբիոմը կարող է շատ բաների վրա ազդեցություն ունենալ՝ քնից մինչեւ ուղեղի առողջություն:

Բայց դա ամենեւին չի նշանակում, որ բոլոր մարդիկ պետք է անցնեն պրոբիոտիկների եւ աղցանների. ինչ-որ մեկը կարող է պաղպաղակ ուտել եւ առողջ միկրոբիոմ ունենալ, իսկ մյուսն ավելի լավ է բինջ եւ կաղամբ ուտի:

Աղիների մանրէային կազմը կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ, նրանից, թե ինչպես է մարդը ծնվել (կեսարյան հատմամբ, թե բնական ճանապարհով), արդյոք հակաբիոտիկներ է խմել երեխա ժամանակ, որտեղ է նա ապրում, ինչպես է սնվում, ում հետ եւ որքան հաճախ է սեռական կապ ունենում: Ամենակարեւոր գործոնը համարվում է մարդկանց կողմից օգտագործվող բանջարեղենի բազմազանությունը: Դրան հետեւում է քունը, սեքսը եւ քաշը: Սակայն հետաքրքիր է, որ այս բոլոր գործոնները յուրաքանչյուր մարդու վրա ազդում են տարբեր ձեւերով:

Վերջերս գիտնականները հայտնաբերել են, որ աղիքում ապրող մանրէներն ավելի մեծ ազդեցություն ունեն ուղեղի վրա, քան կարծում էին: ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հյուսիս-արեւլյան լաբորատորիայի կողմից անցկացվախ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լաբորատոր փորձարկումների ժամանակ լակտոբացիլի ներարկումից հետո մկների հիշողությունը բարելավվել է: Դրական փոփոխություններն ուղեկցվել են նյութափոխանակության փոփոխություններով: Այնուամենայնիվ, մարդիկ չեն կարող այս պարզ մեթոդով բարելավվել հիշողությունը, քանի որ յուրաքանչյուր մարդու միկրոբիոմը եզակի է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել