• Latest news

Պե՞տք է արդյոք թրջել ատամի խոզանակն ատամները մաքրելուց առաջ

20 փետրվարի, 2018  22:34

Պե՞տք է արդյոք թրջել ատամի խըոզանակ դրա վրա մածուկ սեղմելուց առաջ: Պարզվում է, որ կան «խոնավ» եւ «չոր» ատամի խոզանակների կողմնակիցներ, եւ նրանց միջեւ վերջերս բուռն քննարկումներ էին ընթանում Twitter-ում:

Մարդկանց մի խումբ կարծում է, որ ատամները մաքրելուց առաջ հարկավոր է թրջել ատամի խոզանակը եւ միայն դրանից հետո մածուկ սեղմել: Մյուսները կարոծում են, որ ճիշտ է մածուկը սեղմել չոր խոզանակի վրա, ապա թրջել այն հոսող ջրի տակ: Կան նաեւ մարդիկ, ովքեր կարծում են, որ խոզանակը հարկավոր չէ թրջել ո՛չ մածուկը սեղմելուց առաջ, ո՛չ էլ՝ հետո:

Այժմ ատամնաբույժները վերջ են դրել այս քննարկումներին. British Dental Association-ի գիտական խորհրդատու պրոֆեսոր Դեմիեն Ուոլմսլին IBTimes-ի տված հարցազրույցում կարծիք է արտահայտել այս կապակցությամբ:

«Չոր խոզանակը կմեծացնի շփումները շրթունքների եւ ատամների էմալի միջեւ, ինչպես նաեւ՝ լնդերի փափուկ հյուսվածքի, մինչդեռ խոնավ ատամի խոզանակն ավելի մեղմ ընթացք է ապահովում՝ գործընթացն ավելի հաճելի դարձնելով մարդկանց մեծամասնության համար: Ինչպիսին էլ չլինի ձեր նախապատվությունը, կարեւոր է, որպեսզի ձեր ատամները օրական երկու անգամ մաքրվեն՝ առնվազն երկու րոպեի ընթացքում», - նշել է մասնագետը:

Դոկտոր Լայզա Քրեվենը ատամների ավելի մանրակրկիտ մաքրման համար խորհուրդ է տվել ատամի խոզանակը տաք ջրով խոնավացնել. «Թեեւ ատամի մածուկը նաեւ ջուր է պարունակում, մաքրելուց առաջ խոզանակի խոնավեցումը գործընթացը կարող է ավելի հարմարավետ դարձնել: Խոզանակի խոնավության մասին ճիշտ կամ սխալ որոշում չկա, եթե դուք օրվա ընթացքում առնվազն երկու անգամ երկուական րոպե մաքրում եք ձեր ատամները, սակայն ես կարծում եմ, որ եթե ատամների մաքրումը ավելի հաճելի է, ապա այն ավելի երկար կտեւի, ինչը կարող է շատ կարեւոր լինել ձեր առողջության համար»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է