• Latest news

Էլեկտրոնային համակարգի ներդրումը կբերի դեղերի էլ ավելի մեծ թանկացման. ԴԱՆՄ ղեկավար

21 փետրվարի, 2018  13:24

Հայաստանում առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումը կբերի դեղերի էլ ավելի մեծ թանկացման: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆՄ) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումն ինքնին առողջապահության համակարգի զարգացման լուրջ քայլ է, եւ շատ զարգացած երկրներում է համանման համակարգ գործում: Հիմնական խնդիրը վերաբերում է ժամկետներին: Բանն այն է, որ eHealth համակարգի հետ աշխատելու համար դեղատանը պետք է համակարգիչ լինի, միացում ինտերնետին, իսկ աշխատակիցները պետք է հատուկ էլեկտրոնային ID քարտեր ունենան:

Այս ամենի ներդրումը ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում, իսկ մեր դեղատները, Սամվել Զաքարյանի խոսքով, դրան պատրաստ չեն: Ավելին՝ eHealth համակարգի սպասարկման համար դեղատները եւս ստիպված կլինեն վճարել եւ՝ մեծ գումար: Արդյունքում՝ այս բոլոր ծախսերը, որոնք, դրա հետ մեկտեղ, պետք է կարճ ժամանակում արվեն, այլ ոչ թե, ասենք, մի քանի տարում, կարող են բերել ինքնարժեքի մեծացման, հետեւաբար՝ նաեւ դեղերի գների թանկացման:

«Նախ մտցրեցին դեղերի ԱԱՀ, հետո՝ հսկիչ դրոշմներ… Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մեր երկրում ամեն ինչ անում են, որ դեղերի ինքնարժեքն աճի»,- նշեց Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ էլեկտրոնային առողջապահությունը կարող է մի ամբողջ շարք խնդիրներ ստեղծել նաեւ գյուղերում, որտեղ, ի տարբերություն Երեւանի, հնարավոր է, որ ո՛չ համակարգիչներ լինեն, ո՛չ ինտերնետին հասանելիություն: Դեռեւս հայտնի չէ, թե այս բոլոր խնդիրներն ինչպես են լուծվելու, առավել եւս՝ եթե eHealth-ի ներդրումը չհետաձգեն գոնե մեկ-երկու տարով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել