• Latest news

Այսօր դեղերի 40 տոկոսը մաքսանենգ ճանապարհով Վրաստանից է բերվում. ԴԱՆՄ ղեկավար

21 փետրվարի, 2018  14:08

Այսօրվա դրությամբ Հայաստանի բնակիչները դեղերի արդեն մոտ 40 տոկոսը մաքսանենգ ճանապարհով Վրաստանից են բերում, որտեղ դեղերն ավելի էժան են, քան Հայաստանում, որոշները՝ 2-3 անգամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆՄ) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ այս երեւույթը մի ամբողջ շարք վտանգներ է պարունակում, որոնց թվում է դեղամիջոցների արդյունավետության նվազումը, որոնք սխալ պայմաններում են տեղափոխվել, օրինակ՝ սառնարանի փոխարեն, մեքենայի բեռնախցիկում: Ինքը՝ Սամվել Զաքարյանը, իր խոսքով, կարող էր խնայել 200-ից մինչեւ 400 հազար դրամ, եթե իրեն անհրաժեշտ դեղերը բերեր հարեւան երկրից:

Չնայած բոլոր վտանգներին, Հայաստանի շատ բնակիչներ նախընտրում են Վրաստանում դեղեր գնել, որտեղ դրանք ավելի էժան են թեկուզ այն պատճառով, որ 20-տոկոսանոց ԱԱՀ չկա, որից ոչ մի կերպ չի հաջողվում Հայաստանում ազատվել: Սամվել Զաքարյանի խոսքով՝ ԱԱՀ-ն Հայաստանը դեղերի ոլորտում ոչ մրցունակ է դարձնում Վրաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների համեմատ: Ավելին՝ Հայաստանում արտադրված դեղերը ԱԱՀ-ի պատճառով ոչ մրցունակ են դառնում այլ երկրներում:

Սամվել Զաքարյանը վստահ է, որ Հայաստանում ԱԱՀ-ից դեղերն ազատելը կօգնի դրանց գների նվազմանը: Սա անչափ կարեւոր է նաեւ այն պատճառով, որ բնակչության ոչ պակաս 35 տոկոսն աղքատ է, իսկ եթե դեղերն էժանանան, ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան իրենց դեղ գնել թույլ տալ:

ԴԱՆՄ ղեկավարի խոսքով՝ կառավարությունը դեղերն ԱԱՀ-ից ազատելուց հրաժարվելը փաստարկում է նրանով, որ ներմուծողները եւ արտադրողները ազատելու դեպքում կշարունակեն դեղերը վաճառել նույն գներով՝ գերշահույթներ ապահովելու համար: Իսկ իրենք՝ արտադրողներն ու ներմուծողները խոստանում են, որ ԱԱՀ-ն հանելու դեպքում դեղերի գները կնվազեցնեն նվազագույնը նույն 20 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել