• Latest news

Հայաստանում յուրաքանչյուր երրորդ ախտորոշումը սխալ է կամ թերի. սոցիոլոգ

22 փետրվարի, 2018  15:21

Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակիչները հիմնականում ծանոթ բժիշկների են դիմում, կամ ընտանիքի անդամներից մեկը բժիշկ է, կամ դիմում են պոլիկլինիկա: Այսպիսի մարդկանց թիվը կազմում է գրեթե 60-65 տոկոս: Մնացած 30-35 տոկոսը խորհրդի համար դիմում է ծանոթներին, որոնք համանման ախտանշաններ ունեն, եւ միայն հետո են որոշում՝ բժշկի դիմե՞լ, թե՞ ոչ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ կառավարության՝ դեղերը դեղատոմսով բաց թողնելու մասին որոշման ուժի մեջ մտնելու կապակցությամբ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ որում՝ հետազոտության տվյալներով՝ առաջնային ախտորոշումը ճիշտ է դրվում 30-40 տոկոս դեպքերում: Երկրորդային ախտորոշումը ճիշտ է լինում 60-65 տոկոս դեպքերում: Փաստացի յուրաքանչյուր երրորդ ախտորոշումը սխալ կամ թերի է: «Սակայն այս ախտորոշման հիման վրա բժիշկները բուժում են նշանակում: Սա առաջին խնդիրն է»,- ասաց նա:

Սոցիոլոգի խոսքով՝ երկրորդ խնդիրն այն է, որ պետական բուժհաստատությունների բժիշկները տեղեկացված են այն դեղերի մասին, որոնք պետությունն իրենց տրամադրում է կամ այն դեղերի մասին, որոնցով դեղագործական ընկերությունները թրեյնինգներ են իրականացրել, ոչ ավելին: Ոլորտի նորույթներից նրանք տեղյակ չեն: Իսկ մարդիկ հիմա հասանելիություն ունեն համացանցին եւ կարող են իրենց անհրաժեշտ դեղերի մասին տեղեկություններ գտնել: «Կամ էլ կա նոր միջոց. արտադրողները բժիշկներին շահագրգռում են իրենց դեղերի վաճաքի դիմաց բոնուսներով»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ այս հարցում, փաստորեն, մեծ դեր են խաղում բիզնես շահերը, բժշկի կրթվածության մակարդակը եւ բարոյական որակները: «Հարցական է մնում, թե ինչպես անել, որ բժիշկները որակյալ լինեն, նոր դեղերի մասին տեղեկացված լինեն, ճիշտ սխեմաներով դեղեր նշանակեն»,- ասաց նա:

Այդուհանդերձ, Ահարոն Ադիբեկյանը դեղատոմսային դեղերի վաճառքի կանոնների խստացման մեջ նաեւ դրական կողմ է տեսնում. սա կբերի ինքնաբուժության կրճատման, որը մեզանում կազմում է գրեթե 30 տոկոս, ինչպես նաեւ դեղեր նշանակող բժիշկների, դեղարտադրողների եւ դեղեր վաճառողների պատասխանատվության բարձրացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է