• Latest news

Հնդիկ վիրաբույժները հեռացրել են պատմության մեջ ուղեղի ամենախոշոր ուռուցքը (ֆոտո)

22 փետրվարի, 2018  23:41

Հնդիկ վիրաբույժները պնդում են, որ կատարել են պատմության մեջ ուղեղի ամենախոշոր ուռուցքի հեռացման վիրահատությունը: Ոուռուցքը կշռում էր 1,9 կգ, իսկ գործողությունն ավարտելու համար 7 ժամ է պահանջվել:

Ուռուցքը 31-ամյա Սանտալ Պալայի մոտ կուրություն է առաջացրել: Ընդհանուր 1,9 կգ-անոց նորագոյացության հեռացման 7-ժամյա վիրահատությունը կատարվել է Մումբայի BYL Nair Charitable Hospital հիվանդանոցում: Վիրաբույժները պնդում են, որ ուղեղի ամենածանր ուռուցքի նախորդ ռեկորդը կազմում էր 1,4 կգ, եւ այժմ այն գերազանցվել է: Վիրահատությունը հաջող է անցել, եւ տղամարդը հիմա ուժերը վերականգնում է հիվանդասենյակում:

Սանտալը բժշկի է դիմել գլխի շարունակվող այտուցի, ուժգին գլխացավերի եւ երկու աչքերի տեսողության կորստի բողոքներով: Բժիշկները ենթադրել են, որ նա ուղեղի ուռուցքով է տառապում 1 տարեկանից սկսած: Հոսպիտալացվելու պահին Սանտալն արդեն կուրացել էր, իսկ նրա գլուխն այն աստիճանի էր այտուցված, որ կողքից ընդհանրապես երկգլխանի էր թվում: Սքանավորմամբ պարզվել է, որ ուռուցքը գանգից երկու կողմից ուղեղի մեջ է ներխուժել: Երեւում էր նաեւ, թե ինչպես է ուռուցքին արյուն մատակարարվում: Սակայն վիրահատության ժամանակ վիրաբույժները նորագոյացությունը հաջողությամբ հեռացրել են գանգի ոսկորների մի մասի հետ, որոնք ուղեղ էին թափանցել:

Դժբախտ հիվանդը արյան 11 միավորի ներարկման կարիք է ունեցել, այնուհետեւ 3 օր անցկացրել է վերակենդանացնման բաժանմունքում՝ արհեստական կենսապահովման սարքերին միացված: Չնայած վիրահատությունը լավ է ավարտվել, դեռեւս հայտնի չէ՝ արդյոք Սանտալի տեսողությունը կվերականգնվի: Մինչեւ հիմա չի պարզվել նաեւ, թե նրան հատկապես ինչ տեսակի ուռուցք էր ախտահարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել