«Աստղիկ» ԲԿ ռադիոլոգ Նունե Մաշուրյանը, նկատելով որեւէ կասկածելի բան մամոգրաֆիկ նկարում, առաջարկում է կատարել ստերեոտակտիկ վակուումային բիոպսիա լիարժեք պատասխան ունենալու համար:
Ստերեոտակտիկ վակուումային բիոպսիան հնարավորություն է տալիս որոշել կրծքագեղձում առկա միկրոկալցիֆիկատների տեսակը, ինչը կարող է զերծ պահել կնոջն անհարկի վիրահատությունից, չէ որ, եթե բիոպսիայի պատասխանը բարորակ է գալիս, ապա վիրահատություն կատարելու կարիք այլեւս չի լինում:
Վաղ ախտորոշումը բխում է մեր շահերից. այն հնարավորություն է տալիս ոչ միայն բուժել քաղցկեղը, այլեւ կատարել օրգանապահպանողական վիրահատություն, իսկ դա շատ կարեւոր է ցանկացած կնոջ համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր