• Latest news

Հղիության ժամանակ ՈՒՁՀ-ն կարող է աուտիզմի պատճա՞ռ դառնալ

23 փետրվարի, 2018  11:42

Բոսթոնի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները գտել են այն ենթադրությունների հաստատումը, որ ՈՒՁՀ-ն կարող է բերել պտղի մոտ աուտիզմի զարգացման: Գիտնականների հետազոտությունը հրապարակվել է JAMA Pediatrics ամսագրում:

Այս տեղեկությունը բժշկության մեջ իսկական «պայթյուն» է դարձել. մինչեւ հիմա համարվում էր, որ նման գործողությունը հղիության ժամանակ միանգամայն անվնաս է եւ ոչ մի կերպ երեխայի վրա չի ազդում:

Գիտնականներն ուսումնասիրել են 420 երեխաների բժշկական պատմությունը. նրանցից 209-ը առողջ է ծնվել, 107-ի մոտ բժիշկները աուտիկ սպեկտրի զարգացում են ախտորոշել, 104-ի մոտ՝ զարգացման հապաղում: Հետազոտողները հայտնաբերել են, որ նրանք բոլորը (առողջ երեխաների համեմատությամբ) առաջին եւ երկրորդ եռամսյակներին ենթարկվել են ուլտրասոնոգրաֆիական մեծ եւ միջին ինտենսիվության ճառագայթման:

«Մենք սերտ կապ ենք հայտնաբերել սքանավորման քանակության ու ուլտրաձայնի ազդեցութան երկարատեւության եւ երեխայի մոտ աուտիզմի սպեկտրի հետագա խանգարման միջեւ,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Ռեյչել Վասարը եւ պարզաբանում,- Նախածննդյան ուլտրասոնոգրաֆիայի ներթափանցման մեծ խորությունը կարող է կապված լինել պտղի նեյրոնների ներարգանդային աշխատանքի խախտումների եւ աուտիզմի տեսքով հետագա խանգարումների հետ»:

Բժիշկները նաեւ ուշադրություն են դարձնում, որ կապ է հայտնաբերվել բացառապես ուլտրաձայնի խորը թափանցման եւ հիվանդության միջեւ: Աուտիզմի հետ սեանսների թվի եւ երկարատեւության կապի վկայություններ չեն հայտնաբերվել:

Այսօրվա դրությամբ աուտիզմի տարածվածությունը (ASD) արագ աճում է, որոշ տվյալներով՝ ընթացիկ գնահատականները կազմում են 68-ից 1: Սրան զուգահեռ՝ աշխարհում զգալիորեն մեծացել է նախածննդյան ուլտրասոնոգրաֆիայի օգտագործումը: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ արժի սրա վրա հատուկ ուշադրություն դարձնել, առավել եւս, որ կենդանիների վրա կատարված փորձերով արդեն ապացուցվել է, որ նախածննդյան ուլտրասոնոգրաֆիան կարող է նեյրոնների վրա բացասաբար ներգործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել