• Latest news

Գիտնականներն ապացուցել են հակադեպրեսանտների արդյունավետությունը

23 փետրվարի, 2018  21:05

Բրիտանական Թագավորական  քոլեջի հոգեբույժները պնդում են, որ իրենց հաջողվել է վերջակետ դնել ամենաթեժ վեճերից մեկին՝ ապացուցելով, որ հակադեպրեսանտներն իսկապես արդյունավետ են: Հետազոտությունը քննել է հակադեպրեսանտների 21 տեսակ, ինչպես նաեւ դեպքեր, երբ պլացեբո է կիրառվել:

Գիտնականներն ուսումասիրել են սուր դեպրեսիայի կարճաժամկետ բուժման 522 կլինիկական հետազոտություններ՝ 116,477 մեծահասակների մասնակցությամբ: Պարզվել է, որ հետազոտվող հակադեպրեսանտներն ավելի արդյունավետորեն են պայքարել սուր դեպրեսիայի ախտանիշների դեմ, քան պլացեբոն:

Սակայն դեղամիջոցներից յուրաքանչյուրը յուրովի էր արդյունավետ. որոշ դեպքերում դեղամիջոցները 2 անգամ ավելի արդյունավետ են գործել, քան պլացեբոն: Այլ դեպքերում՝ միայն մեկ երրորդով:

«Այս հետազոտությունը վերջակետ է դնում «Արդյոք հակադեպրեսանտները դեպրեսիայից բուժո՞ւմ են, թե՞ ոչ» թեմայով երկարատեւ բանավեճին»,- BBC-ին ասել է Օքսֆորդի համալսարանի առաջատար հետազոտող, բժիշկ Անդրեա Չիպրիանին: Նա հստակեցրել է. «Մենք պարզել ենք, որ հակադեպրեսանտները, որոնք առավել հաճախ են նշանակվում, օգնում են սուր դեպրեսիայի եւ միջին ծանրության դեպրեսիայի դեմ: Ես կարծում եմ, որ սա շատ լավ նորություն է հիվանդների եւ բուժող բժիշկների համար»:

Հակադեպրեսանտների արդյունավետությունը

Առավել արդյունավետ են՝

ագոմելատին

ամիտրիպտիլին

էսցիտալոպրամ

միրտազապին

պարոկսետին

Պակաս արդյունավետ են՝

ֆլուոկսետին

ֆլուվոկսամին

ռեբոկսետին

տրազոդոն

Համոզիչ ապացույցներ

Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ դրա արդյունքները կարող են բժիշկներին օգնել ճիշտ դեղամիջոց ընտրել, սակայն դա չի նշանակում, որ բոլոր հիվանդները պետք է այս դեղերին անցնեն:

Բանն այն է, որ հետազոտության մեջ դիտարկվել է դեղամիջոցների ընդունման հետեւանքով միջինացված արդյունքը եւ հաշվի չի առնվել, թե դրանք ինչ ազդեցություն են ունեցել տարբեր տարիքի կամ սեռի մարդկանց վրա, որոնք տարբեր ախտանիշներ եւ այլ հատկանիշներ են ունեցել:

Հետազոտողները հավելել են, որ իրենց ստացած տվյալների մեծ մասը հիմնված է 8 շաբաթ տեւողությամբ բուժման կուրսի վրա, ուստի արդյունքները կարող են տարածվել բուժման ավելի երկարատեւ կուրսերի վրա:

Նրանք նաեւ նշում են, որ այս արդյունքները հակադեպրեսանտներն ամենեւին բուժման նախընտրելի ձեւ չեն դարձնում:

«Դեղամիջոցները պետք է դիտվեն թերապիայի այլ մեթոդների հետ միասին, ինչպիսին է, օրինակ, հոգեբանական օգնությունը այն դեպքերում, երբ այն կիրառելի է»,- հավելել է  բժիշկ Չիպրիանին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել