• Latest news

Գիտնականներն ապացուցել են երիտասարդ արյան երիտասարդեցնող էֆեկտը

24 փետրվարի, 2018  14:08

Մի խումբ գիտնականներ՝ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանից, հայտնաբերել են մեծ տարիքում մտավոր ունակությունները լավացնելու միջոց։    Դրա համար պետք է արյան փոխներարկում անել ավելի երիտասարդ օրգանիզմից։ Առայժմ այդ ազդեցությունն ապացուցվել է միայն մկների օրինակով։

Հետազոտությունը սկսվել է գրեթե չորս տարի առաջ, երբ նեյրոկենսաբան Սոլա Վիլյեդին նկատել է, որ երիտասարդ անհատից տարեցին արյուն փոխներարկելիս երկրորդի մոտ լավացել են կապերը՞՞՞ հիպոկամպում, ինչը հանգեցրել է ուսման հանդեպ ունակությունների լավացմանն ու ամրապնդել է հիշողությունը։ Երիտասարդ մկների մոտ, հակառակը, փոխներարկումից հետո մտավոր ունակությունները նվազում էին ։

Այդ ժամանակվանից ի վեր Վիլեդան ու նրա թիմը որոնել են այդ երեւույթի բացատրությունը ու կարծես գտել են այն, կիրառելով պարաբիոզի մեթոդը՝ այսինքն վիրահատական ձեւով միացնելով տարբեր տարիքի երկու մկների արյունատար համակարգերը։ Հետո նրանք վերլուծել են նրանց ուղեղը, որպեսզի չափեն այն ֆերմենտի մակարդակը, որը մասնակցում է ծերունական որոշ հիվանդությունների զարգացմանը։

«Սկզբում ես նույնիսկ չհավատացի։ Ես անընդհատ կրկնում էի փորձը , որպեսզի համոզվեմ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել։ Բայց ես հասկացա, որ արյունատար համակարգում որոշակի գործոն ունակ է փոխել Tet2 մակարդակն ուղեղում»,- ասում է հետազոտության ղեկավար Ժերալդին Գոնտյեն։

Tet2 գենը կարեւոր դեր է կատարում մի շարք գեների էպիգենետիկ ակտիվության կառավարման գործում։ Օրինակ Tet2 ղեկավարությամբ՝ մյուս գեները վերականգնում են ուղեղի բջիջները։ Այն փաստը, որ այն նվազ արդյունավետ է դառնում տարիքի հետ, բացատրում է մտավոր ունակությունների նվազումը։

Արյան փոխներարկումից հետո, երբ տարեց մկների հիպոկամպում  նկատել են Tet2 բարձր մակարդակ, գիտնականները որոշել են օգտագործել ՌՆԹ կարճ հատվածները, որպեսզի հակառակը՝ արգելափակեն Tet2 ակտիվությունը 3 ամսեկան մկների մոտ։ Շուտով մկների մոտ սկսվել է նեյրոնների կրճատում հիպոկամպում, ու նրանք սկսել են ավելի վատ հաղթահարել հիշողության թեստերը։

Գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները ու հույս ունեն, որ տվյալ տեխնոլոգիան կարելի է կիրառել նաեւ մարդկանց վրա։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է