• Latest news

Մակաբույծների դեմ դեղամիջոց գտնելու համար գիտնականները դրանցով վարակում են կամավորներին

24 փետրվարի, 2018  22:47

Լեյդենի համալսարանում իրականացնում են կամավորներին շիստոսոմաների ընտանիքի մակաբույծներով վարակելու փորձեր՝ բուժման արդյունավետ միջոցներ ստեղծելու նպատակով։ Այդ հետազոտություններն իրականացնում է Մետա Ռուստենբերգը ։

Շիստոսոմաները տափակ ճիճուներ են։ Երբ դրանց ձվերը հայտնվում են քաղցրահամ ջրերի մեջ, դրանցից դուրս են գալիս միկրոսկոպիկ թրթուրներ։ Այդ թրթուրները վարակում են ջրային խխունջներին, որոնց ներսում տեղի է ունենում մակաբույծի զարգացման նոր ֆազա ու գոյանում են երկրորդ սերնդի թրթուրներ, այսպես կոչված ցերկարիաներ։ Դրանց չափերը մոտ 0․2 մմ են, դրանք բարձրանում են ջրի մակերես ու մնում այնտեղ։ Երբ մարդը լողում է ցերկարիաներով վարակված  ջրի մեջ,  դրանք մտնում են նրա մաշկի մեջ, հաղթահարում այն մոտ 15 րոպեում ու հայտնվում արյունատար անոթներում։ Թրթուրների ներթափանցումը առաջացնում է ուժեղ քոր ու ցան։ Արյան հետ միասին տարածվելով օրգանիզմում, թրթուրները ի վերջո հայտնվում են լյարդի մեջ, որտեղ դրանք հասնում են զարգացման հասուն ստադիայի ու զուգավորվում են։

Այս ճիճվի էգը կամ որձը իրենց զուգընկերոջն ընտրում են ամբողջ կյանքի համար։  Էգը՝ իր ավելի նեղ մարմնով, տեղակայվում է որձի մարմնի մեջ գտնվող հատուկ ակոսիկում ու դրանք մինչեւ իրենց կյանքի վերջ այդպես իրար միացած են մնում։ Հասուն շիստոսոմայի երկարությունը կարող է մոտ մեկ սանտիմետրի  հասնել։

Իրար միացած որձերն ու էգերը մտնում են արյունատար անոթների մեջ, որտեղ կարող են ապրել տարիներով՝ օրական հարյուրավոր ձու դնելով։ Շիստոսոմաներով վարակվածությանը բնորոշ է սուր վիճակը, որը սկսվում է օրգանիզմի մեջ մակաբույծների ներթափանցումից մի քանի ամիս անց։ Այն դրսեւորվում է բարձր ջերմաստիճանով, թուլությամբ , հյուծումով ու կարող է մոտ երկու շաբաթ տեւել։ Հետագայում հիվանդությունն անցնում է մշտական փուլ, որի դեպքում լինում են պարբերական ցավեր որովայնի մասում, արյուն՝ մեզի ու կղղանքի մեջ, լյարդի ո փայծաղի մեծացում։ Լյարդի ու երիկամների արյունատար անոթներում ձվերի  կուտակումները հաճախ են հանգեցնում աբսցեսների առաջացմանը, դրանց շուրջ հյուսվածքների սերտաճմանը, ինչն ավելացնում է ուռուցքների աաջացման վտանգը։ 

Այս մակաբույծի դեմ կիրառվող միակ դեղամիջոցը պրազիկվանտելն է, որը գիտնականները բավականաչափ արդյունավետ չեն համարում։ Բայց ավելի հուսալի դեղամիջոց գոյություն չունի։

Լեյդենի համալսարանում հույս ունեն, որ կամավորների մասնակցությամբ փորձերը կօգնեն արագացնել շիստոսոմոզի դեմ ունիվերսալ դեղամիջոցի ստեղծումը։ Փորձերը սկսվել են 2017-ի հունվարին , այդ պահին շիստոսոմաներով վարակվել է տասնյոթ կամավոր։

Մասնակիցներին վարակում են միայն շիստոսոմաների որձերով, դրա համար էլ այդ մակաբույծները նրանց օրգանիզմում բազմանալ չեն կարող։ Երեք ամիս անց, երբ հետազոտության ժամկետն ավարտվի, շիստոսոմաներին կոչնչացնեն պրազիկվանտելի օգնությամբ։ Առայժմ իրականացվել է ընդամենը մեթոդի անվտանգության ստուգում։ Մետա Ռուստենբերգը հույս ունի, որ շիստոսոմոզի դեմ պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն այս տարվա վերջին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել