• Latest news

2-ամսական Ալեքսը բարդ վիրահատության կարիք ունի, որը կարող է նրա կյանքը փրկել (ֆոտո)

25 փետրվարի, 2018  15:26

Երբ փոքրիկ Ալեքս Սեւոյանը լույս աշխարհ եկավ, ոչ մի բան չէր կանխագուշակում դժբախտության մասին. նա իրեն լավ էր զգում, նորմալ սնվում էր, եւ նրան շուտով հիվանդանոցից դուրս գրեցին: Եվ դեկտեմբերի 22-ին՝ ծնվելուց 4 օր հետո արդեն Ալեքսը տանն էր, որտեղ նրան անհամբերությամբ սպասում էր ավագ քույրը: Ամբողջ ընտանիքը պատրաստվում էր ամանորյա տոներին:

Սակայն հաջորդ օրը Ալեքսը քնել եւ ամբողջ օրը չի արթնացել: Անհանգստացած ծնողները նրան տարել են «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ երեխան մարսողության հետ կապված խնդիրներ ունի: Նրան մի քանի օր բուժել են, սակայն առաջընթաց առանձնապես չի եղել. դեկտեմբերի 31-ին նրա վիճակը վատթարացել է, եւ փորի չափերը մեծացել են: Փոքրիկին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Ալեքսի մայրը՝ Նարինեն, հաջորդ առավոտյան՝ հունվարի 1-ին, Ալեքսի փորը սեւացել է, եւ բժիշկները նրան անհապաղ վիրահատարան են տեղափոխել: Պարզվել է, որ փոքրիկի անոթներում առաջացած թրոմբները փակել են սնուցող նյութերի մուտքը բարակ աղի, եւ մեռուկացում է սկսվել: Վիրաբույժները ստիպված էին հեռացնել փոքրիկի գրեթե ամբողջ բարակ աղին, որն այդ ժամանակ ընդամենը 15 օրական էր: Հեռացրել են նաեւ զստաղիքը՝ ընդհուպ մինչեւ բարակ եւ հաստ աղիները բաժանող փական:

Ներկայումս Ալեքսի վիճակը գնահատում են կայուն ծանր: Քանի որ փոքրիկի անոթները թույլ են, նրան չեն կարողանում սովորական կաթետերով կերակրել՝ սնուցող նյութերը նրան ներարկվում են կենտրոնական արյունատար կատետրով:

Հայաստանում Ալեքսին առանձնապես չեն կարող օգնել, ուստի նրա ծնողները հիմա բանակցություններ են վարում ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հայտնի կլինիկաների հետ: Արտասահմանյան բժիշկների խոսքով՝ փոքրիկը մի քանի ամիս եւս բուժվելու կարիք ունի, որից հետո, եթե նրա վիճակը թույլ տա, պետք է կատարվի բարակ աղիի փոխպատվաստում, որը նրա կյանքը կփրկի եւ հետագա առողջացման հեռանկար կապահովի: Նման բուժման կազմակերպման համար մեծ գումար է անհրաժեշտ, որը երիտասարդ ընտանիքը չունի:

Ալեքսին օգնել ցանկացողները կարող են ցանկացած չափի գումար հետեւյալ հաշվեհամարներին փոխանցել՝

INECOBANK 2051254328931020 (USD) Norayr Sevoyan

2051254328931041 (RUR)

2051254328931040 (EUR)

Ալեքսի ծնողների հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարներով՝

+374 93 136661 — Նարինե (Ալեքսի մայրը)

+374 77136637 — Նորայր Սեւոյան (Ալեքսի հայրը)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել