• Latest news

Ճարպերի փոքր պարունակությամբ սննդակարգն ընդդեմ ցածրածխաջրայինի. ո՞րն է նիհարելու համար ավելի արդյունավետ

26 փետրվարի, 2018  18:06

Այսօր ամենատարբեր սննդակարգեր են հայտնի՝ Միջերկրածովյան, կետոնային, բեռնաթափման եւ այլն: Դրանցից մեծ մասում խորհուրդ է տրվում հրաժարվել մեծ քանակությամբ ճարպեր եւ ածխաջրեր պարունակող մթերքներից: Այս սննդակարգերից ո՞րն է նիհարելու համար իսկապես արդյունավետ: Սթենֆորդի համալսարանի ամերիկացի գիտնականները որոշել են գտել այս հարցի պատասխանը:

Գիտնականները հետազոտությանը մասնակցելու համար հրավիրել են 18-ից մինչեւ 50 տարեկան 609 մարդու, կեսը՝ կին, կեսը՝ տղամարդ: Բոլոր մասնակիցներից ԴՆԹ նմուշ է վերցվել, որից հետո նրանց 2 խմբի են բաժանել: Առաջին խմբում ընդգրկվածներին խնդրել են հետեւել ցածրածխաջրային սննդակարգի, երկրորդում ընդգրկվածներին՝ ճարպերի փոքր պարունակությամբ սննդակարգի:

Փորձը տեւել է մեկ տարուց ավելի: Մասնակիցներն առաջին 8 շաբաթներին օգտագործել են օրական 20 գրամից ոչ ավելի ճարպեր կամ ածխաջրեր: Սա համարժեք է ճարպերի դեպքում մի կույտ ընկույզին եւ ածխաջրերի դեպքում՝ 1,5 կտոր հացին: Հետագայում նիհարողները կարող էին իրենց սննդակարգում սննդարար նյութերի պարունակության շտկումներ կատարել՝ պարբերաբար ավելացնելով 5-15 գրամ ճարպեր կամ ածխաջրեր:

Հետազոտության ավարտին նրանք, ովքեր հետեւել են ճարպերի փոքր պարունակությամբ սննդակարգի, օրական 30 գրամից քիչ ճարպեր են օգտագործել, քան փորձի սկզբում: Ցածրածխաջրային սննդակարգի հետեւած մասնակիցները սկսել են օրական մոտ 115 գրամ ավելի քիչ ածխաջրեր ուտել:

Կամավորները մեկ տարում նիհարել են միջինը ավելի քան 5 կգ: Սակայն մեծ դեր են խաղացել նաեւ անհատական առանձնահատկությունները. այսպես՝ որոշ մասնակիցներ նիհարել են ավելի քան 27 կգ-ով, մյուսները գիրացել են մոտ 9 կգ-ով:

Գիտնականները եզրակացրել են, որ կատարյալ սննդակարգ, որը բոլորին կհամապատասխաներ, առայժմ գոյություն չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել