• Latest news

Խնձորի քացախը նիհարելուն օգնո՞ւմ է

27 փետրվարի, 2018  12:06

Վաղուց ի վեր խնձորի քացախը համարվում է նիհարելուն նպաստող մթերք: Սակայն արդյոք իրականում այդպե՞ս է: Ըստ երեույթին՝ այո, եւ այս մասին են վկայում միանգամից մի քանի հետազոտություններ:

Ճապոնացի գիտնականների անցկացրած հետազոտությամբ հաստատվել է, որ խնձորի քացախը կարող է նպաստել կենդանիների քաշի արագ նվազմանը: 1-ին տիպի շաքարային դիաբետով տառապող 10 մարդու մասնակցությամբ մեկ այլ հետազոտության շրջանակում պարզվել է, որ խնձորի քացախը այդ կարգի մարդկանց համար օգտակար է եղել:

Կամավորներին 2 ճաշի գդալ խնձորի քացախ պարունակող ջուր են տվել: Նման ջրի ընդունումը դանդաղեցրել է աղեստամոքսային համակարգով սնունդի տեղաշարժումը՝ երկարացնելով դրա մարսումը եւ թույլ տալով ավելի երկար պահպանել կուշտ լինելու զգացումը: Արդյունքում սա նվազեցրել է օրվա մեջ օգտագործվող կալորիաների ընդհանուր քանակությունը եւ նպաստել է նիհարելուն:

Իրանցի գիտնականներն իրենց հերթին պարզել են, որ խնձորի քացախի օգտագոծումը թույլ է տալիս նվազեցնել «վատ» խոլեստերինի եւ արյան մեջ ընդհանուր խոլեստերինի մակարդակը: Դրանից բացի, խնձորի քացախի կիրառումը մարդկանց հետ կատարված փորձերում դրական արձագանքներ է ստացել, որոնց մոտ հայնաբերվել էին նախադիաբետ եւ դիաբետ: Այս հիվանդներին քացախի ընդունումն օգնել է արյան մեջ շաքարի մակարդակը կայունացնել: Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ քացախաթթուն դանդաղեցնում է ածխաջրերի մետաբոլիզմի եւ շաքարի վերափոխվելու արագությունը:

Մասնագետներից շատերը համոզված են, որ օգտակար է խնձորի քացախը սննդակարգի մեջ ընդգրկել՝ օգտագործելով որպես աղցանների, թթվի, ապուրների եւ ռագուի բաղադրիչ: Իհարկե, խնձորի քացախի ընդունումը պահանջում է բժշկի հետ նախնական համաձայնեցում, հատկապես քրոնիկական հիվանդությունների առկայության դեպքում եւ դեղեր խմելու ֆոնին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է