• Latest news

Հաջողության եւ ձախողման պատմություն. Ամուսինների համատեղ դիետան ապահարզանով է ավարտվել

27 փետրվարի, 2018  16:40

Ամուսնական զույգը բաժանվել է նիհարելու նպատակով համատեղ դիետայից հետո: Պատճառն այն էր, որ տղամարդուն հաջողվել է նիհարել, իսկ կնոջը՝ ոչ:

Ինչպես հայտնում է The Mirror-ը, Reddit կայքի jimboyt65 ծածկանունով օգտատերը պատմել է, որ կնոջ հետ որոշել են իրենց կյանքը փոխել, երբ գիտակցել են, որ երկուսն էլ ավելորդ քաշի հետ կապված լուրջ խնդիր ունեն (յուրաքանչյուրը կշռում էր մոտ 136 կգ), դե նաեւ իրար հետ էլ նրանք գործնականում ժամանակ չէին անցկացնում:

«Մենք արձակուրդ չէինք գնում, չէինք զբոսնում, ոչ մի բան չէինք անում, միայն հեռախոսների վրա էինք կենտրոնացած, երբ որեւէ տեղ էինք գնում մի բան ուտելու»,- պատմել է տղամարդը:

Նրա խոսքով՝ իրենք կերակուրը տան չէին պատրաստում, իսկ իրենց սեռական կյանքը «սկզբում անհարմավետ էր, իսկ հետո ընդհանրապես դադարեց»:

Տղամարդը որոշել է իր կյանքը փոխել փոքր քայլերով՝ սկսել է ավելի շատ քայլել, հեռախոսի մեջ հավելված է ներբեռնել կալորիաները հաշվելու համար եւ հետեւել է, որ ավելի շատ չուտի, քան հարկավոր է: Նա սկսել է աստիճանաբար նիհարել: Այս ընթացքում նրա կինը մարզումների մեկ շաբաթից հետո դադարել է մարզասարքերի դահլիճ այցելել:

«Մեկ ամսում ես նիհարեցի 4,5 կգ-ով, իսկ 4 ամիս անց արդյունքը նկատելի դարձավ: Այդ պահին էլ հենց կինս սկսեց ինձ թշնամաբար վերաբերվել»,- պատմել է նա:

Կինը հրաժարվել է նրա հետ նույն անկողնում քնել՝ վկայակոչելով խռմփոցը, իսկ շուտով դադարել է  նրա հետ նաեւ նորմալ շփվել՝ երբեմն միայն sms կամ էլեկտրոնային նամակներ է գրել: Դրանից բացի, Facebook-ի իր էջում սկսել է իր մարմնի հանդեպ սիրո մասին գրառումներ կատարել, իսկ նրա կարգախոսն է դարձել հետեւյալ արտահայտությունը. «Փոխիր աշխարհդ, ոչ թե մարմինդ»: Ի վերջո, նա ամուսնուն հաղորդագրություն է ուղարկել՝ ասելով, որ նա դադարել է իրեն դուր գալ եւ սկսել է հիշեցնել նրանց, ովքեր իրեն ծաղրել են ավելորդ քաշի համար, այնուհետեւ 12 տարվա ամուսնությունից հետո ապահարզան է տվել:

Տղամարդը դիմել է պորտալի օգտատերերին՝ հարցնելով, թե ինչպես վերադարձնի կնոջը: Սակայն մեկնաբանողները նշել են, որ չարժի դա անել, քանի որ կինը նրա նկատմամբ «անազնիվ եւ անհարգալից» է վարվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել