• Latest news

Ռուս գիտնականները հատուկ բջիջներ են ստեղծել շաքարախտի դեմ պայքարի համար

27 փետրվարի, 2018  22:35

Ռուսաստանում ինսուլին արտադրող բջիջներ են ստեղծվել, որոնք կօգնեն պայքարել շաքարախտի դեմ: Այս մասին «Զարմանալին ռուսական առողջապահության մեջ» համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։

Ինսուլին արտադրող բջիջները «աճեցվում են» լաբորատորիական պայմաններում տարբեր տեսակի ցողունային բջիջներից եւ օգտագործվում են շաքարային դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձի ախտահարված բջիջների փոխարինման համար:

«Մենք արդեն իսկ գտնվում ենք այն ժամանակաշրջանում, երբ կարող ենք աուտոլոգիական բջիջներից մարդու օրգանների եւ օրգանների համակարգերի էկվիվալենտներ ստեղծել... Մենք արդեն աուտոլոգիական միզանցք ենք ստեղծել, ստեղծել ենք աճառային հյուսվածքային էլեմենտներ... Մենք սինթետիկ մաշկի ստեղծման մեթոդներ ունենք, ընդ որում՝ բազմաշերտ մաշկի, ինչպես իրական մարդու մոտ է... Անշուշտ, ինսուլին արտադրող բջիջների ստեղծումը բեկումնային է, որը  2-րդ տեսակի դիաբետով տառապող մարդու արյան մեջ ներարկման դեպքում փաստացիորեն փոխարինում է բուժումը»,- ասել է Սկվորցովան:

2017 թվականի հոկտեմբերին նախարարը հաղորդել էր, որ գալիք տարում ռուսաստանցի հիվանդները կարող են ծանոթանալ շաքարախտի բուժման բջջային տեխնոլոգիաներին, որոնք ապագայում թույլ կտան հրաժարվել ինսուլինի կանոնավոր ներարկումներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է