• Latest news

Բուսակերների մթերքները երբեմն սովորականներից ավելի կալորիական են

1 մարտի, 2018  18:28

Բնական մթերքներին սոյայի այլընտրանքներն այսօր շատ տարածված են. կարծիք կա, որ դրանք առողջության համար ավելի օգտակար են, քան սննդամթերքի ավանդական տարբերակները: Սակայն իրականում սոյայի փոխարինիչները կարող են ավելի մեծ վնաս հասցնել, քան օգուտ, կարծում են մասնագետները:

Ինչպես հայտնում է Sunday Times-ը, հետազոտողները հայտնաբերել են, որ բուսակերների սոյայից ապխտած բեկոնը, որը գտնվել է սուպերմարկետների հանրահայտ ցանցում, 100 գրամի մեջ 309 կալորիա է պարունակել: Իսկ սովորական բեկոնի 100 գրամում եղել է ընդամենը 233 կալորիա:

Դիետոլոգ Ամանդա Արսելը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ոչ միայն անվանմանը, այլ նաեւ մթերքների բաղադրությանը: Տեխնոլոգիական մշակման ենթարկված ցանկացած սնունդ կարող է չափազանց շատ ճարպ, շաքար կամ աղ պարունակել, նախազգուշացնում է մասնագետը:

Նախկինում մասնագետները պարզել էին, որ բուսակերների սննդակարգը կարող է ազդել ինտելեկտի մակարդակի վրա: Սուրեյ համալսարանի գիտնականների նոր հետազոտության համաձայն՝ կաթնամթերքներից հրաժարվելը կարող է IQ-ն 13 կետով նվազեցնել: Սա ավելի շուտ պայմանավորված է այն հանգամանքով, որ ինտելեկտի մակարդակը կախված է սննդամթերքի հետ ստացվող յոդի քանակությունից, իսկ մեր սննդակարգում յոդի հիմնական աղբյուրներից մեկը կաթնամթերքներն են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել