• Latest news

Յուղոտ ձուկը նվազեցնում է ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը․ հետազոտություն

3 մարտի, 2018  22:04

Եթե մարդը շաբաթական թեկուզ մեկ անգամ յուղոտ ձուկ ուտի ՝ դա 45 տոկոսով կնվազեցնի նրա մոտ ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը։ Գաղտնիքը օմեգա-3 ճարպաթթուների մեջ է, որոնք պարունակվում են թառափի նման յուղոտ ձկների մեջ։

Ցրված սկլերոզը աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը գրոհում է մարդու նյարդային մանրաթելերի վրա։ Գիտնականները առայսօր չգիտեն, թե հատկապես ինչն է այդ հիվանդության զարգացման պատճառը։ Հավանաբար դեր է կատարում գենետիկ ու արտաքին գործոնների համադրությունը։ Բայց կարեւորն այն է, որ այդ հիվանդությունը հնարավոր է կանխել։

Kaiser Permanente հետազոտության ընթացքում , որին մասնակցել է 1153 մարդ, գիտնականները պարզել են, թե ինչ հաճախությամբ ու հատկապես ինչ ձուկ էին գործածում այդ մարդիկ։ Նաեւ գիտնականները հետաքրքրվել են, արդյոք հետազոտության մասնակիցները ընդունել են որեւէ սննդային հավելումներ։ Ընդհանուր առմամբ հետազոտությունների մասնակիցների մոտ 50 տոկոսի մոտ ախտորոշվել էր տարբեր ձեւերի ցրված սկլերոզ ։ Ընդ որում նրանք, ովքեր ավելի շատ են գործածել ձուկ կամ ձկան յուղ, 45 տոկոսով հազվադեպ են բախվել այդ հիվանդությանը։

Այս առումով հատկապես օգտակար են թյունոսը, իշխանը , սաղմոնը, սարդինաները։ Ձկան այդ տեսակները, գիտնականների խոսքով,  պետք է ուտել շաբաթական մեկ անգամ ու ամսական գոնե 1-3 անգամ զուգահեռաբար ընդունել ձկան յուղ պարունակող հավելումներ ։

Հավանաբար ճարպաթթուները դրական ազդեցություն են թողնում բորբոքման ցուցանիշների ընդհանուր նվազման հաշվին։ Նաեւ բացառված չէ, որ ճարպաթթուները ուղղակիորեն փրկում են նեյրոնները՝ նպաստելով պաշտպանական պատնեշի ձեւավորմանը։

Զուգահեռաբար մասնագետները վերլուծել են 13 գենետիկ գործոնների ազդեցությունը, որոնք կանխորոշում են, թե մարմինը ինչպես է մշակում ու կանոնակարգում ճարպաթթուների մակարդակը։ Առանձին գենետիկ գործոններ կապակցել են ցրված սկլերոզի զարգացման հավանականության նվազման հետ ՝ անկախ ձկան գործածման մակարդակից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել