• Latest news

Երեւանում մեկնարկել է Օրթոդոնտների առաջին միջազգային համագումարը

3 մայիսի, 2014  11:30

Երեւանում մայիսի 3-ին մեկնարկեց Օրթոդոնտների առաջին միջազգային համագումարը, որը կազմակերպել է Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիան:

Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի նախագահ Հրանտ Տեր-Պողոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին օրթոդոնտիան արագորեն զարգանում է Հայաստանում, եւ այս համագումարը կօգնի մոտեցնել այն միջազգային ստանդարտներին եւ ավելի որակյալ սպասարկում ապահովել:

Կոնգրեսը շատ հետաքրքիր եւ օգտակար կլինի հայ օրթոդոնտների համար, քանի որ այն հնարավորություն կտա շփվել միմյանց հետ եւ փորձի փոխանակում իրականացնել, կարծում է Հրանտ Տեր-Պողոսյանը: «Մեր մասնագետները հաճախ աշխատում են անջատ-անջատ եւ առիթ չեն ունենում շփվել եւ միմյանց աշխատանքները համեմատել եւ գնահատել», - ասաց նա:

«Սա այս մեծության առաջին միջոցառումն է օրթոդոնտների համար Հայաստանում», - ասաց Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի փոխնախագահ Հայկ Սարգսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում: Նա նշեց նաեւ, որ կոնգրեսին մասնակցում են առաջատար մասնագետներ Բելգիայից, Հունգարիայից, Թուրքիայից եւ Ռուսաստանից: Բազմաթիվ հյուրեր կան նաեւ Վրաստանից՝ նրանք եկել են կոնգրեսի դասախոսությունները լսելու եւ փորձի փոխանակման համար:

Բանախոսները ներկայացնելու են մի շարք նոր մոտեցումներ օրթոդոնտիայում, որոնց թվում են, օրինակ, նոր անտեսանելի սարքավորումները՝ ատամնաշարի եւ ծնոտների դեֆորմացիաների շտկման համար:

Կոնգրեսին երկու դասախոսություններով ելույթ է ունենալու Բելգիայից ժամանած Գուիդո Սամփերմանսը (Guido Sampermans), ով, ինչպես նշեցին կոնգրեսի այլ մասնակիցները, համարվում է աշխարհի լավագույն մասնագետներից մեկը եւ հսկայական փորձ ունի: «Նա ներկայացնելու է երկու նեղ մասնագիտական թեմա, որոնք շատ հետաքրքիր են օրթոդոնտների համար», - ասաց Հայկ Սարգսյանը:

Կոնգրեսը շարունակվելու է մինչեւ մայիսի 4-ը:

Կոնգրեսի առաջին օրը ելույթ են ունենալու.

• Գուիդո Սամփերմանսը (Բելգիա)՝ «An overview of 15 years treatment of class II patients with the twin block appliance» եւ «New approaches in diagnosis and treatment using active self-ligating brackets and heat activated super elastic wires» թեմաներով;

• Հարություն Դեդեյանը (Հունգարիա)՝ «Incognito – invisible treatment in everyday practice» թեմայով;

• Թորոս Ալկանը (Թուրքիա)՝ «Multidisciplinary approach to orthodontics and orthognathic surgery with contemporary 3D imaging and biomodelling» թեմայով:

Կոնգրեսի երկրորդ օրը ելույթ են ունենալու.

• Եկատերինա Գիզոյեվան (Ռուսաստան)՝ «Multidisciplinary approach to the diagnostics and total rehabilitation of patients with orthodontic problems» թեմայով;

• Մարիա Վասիլյեվան (Ռուսաստան)` «Microimplants – fantasy or reality! Multidisciplinary approach with the aim of occlusial plane normalization» թեմայով;

• Արմեն Կազարյանը (Ռուսաստան)` «3D planning in orthodontics» թեմայով;

• Պավել Մայիլյանը (Հայաստան)` «Extension of the borders of the orthodontic treatment» թեմայով;

• Հրանտ Տեր-Պողոսյանը (Հայաստան)` «The principles of neyro-muscular dentistry in orthodontics» թեմայով;

• Հայկ Սարգսյանը (Հայաստան)՝ «Indirect bonding and introduction into lingual technique» թեմայով;

• Լիլիթ Թումանյանը (Հայաստան)` «Minimplants: new possibilities in orthodontics» թեմայով;

• Գագիկ Քալանթարյանը, Անդրեյ Ղուկասյանը (Հայաստան)` «Team work of orthodontist, prosthodontist and dental surgeon as a key for improvement of rehabilitation level in dentistr» թեմայով;

• Արա Հայրապետյանը (Հայաստան)` «Rehabilitation of face esthetics. Milty-disciplinary and complex approach» թեմայով;

• Միքայել Նալբանդյանը (Հայաստան)` «Orthodontic treatment in anterior teeth injuries in the period of mixed dentition» թեմայով;

• Լեւոն Խաչատրյանը (Հայաստան)` «Our experience of arthroscopy TMJ» թեմայով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել