• Latest news

Էլ.առողջապահական համակարգի անվտանգությունը հուսալի է. ՀՀ ԱՆ պատասխանը Գյումրիի ստոմատոլոգներին

8 մարտի, 2018  11:52

Գյումրիի մի խումբ ստոմատոլոգների կողմից էլեկտոնային առողջապահական համակարգի անվտանգության կապացությամբ բարձրացված հարցի կապակցությամբ Հայաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

Համակարգի նախագծման եւ մշակման գործընթացին մասնակցել են ինչպես ՀՀ պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչները եւ մասնագետները, այնպես էլ Համաշխարհային բանկի էլեկտրոնային  առողջապահական ոլորտի փորձագետները: Էլեկտրոնային առողջապահական համակարգում տվյալների հասանելիության, իրավասությունների տրամադրման գործընթացները եւ մեխանիզմները ներդրվել են լավագույն փորձի հիման վրա՝ օգտագործելով աշխարհում առկա առաջադեմ անվտանգության, ինչպես նաեւ տվյալների պաշտպանության փորձը՝ առաջնորդվելով ISO/IEC 29100 եւ ISO 27001 ստանդարտներով։

Էլեկտրոնային առողջապահական համակարգը ՀՀ կառավարության կողմից ձեռք է բերվել Էրիքսոն (Ericsson) միջազգային հայտնի ընկերությունից, որն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ոլորտում շուրջ 14 տարվա փորձ ունի։

Համակարգի մուտքը օգտատերերի համար կատարվում է օգտագործելով միմիայն խիստ նույնականացման մեխանիզմներ. անհատի խիստ նույնականացումը կատարվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված նույնականացման քարտի միջոցով ՀՀ միակ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հանրային բանալիների ենթակառուցվածքի (PKI) ծրագրային եւ ապարատային գործիքների կիրառմամբ՝ տվյալ անձի համար նախկինում անհատապես թողարկված հավաստագիրը տվյալ անձի ինքնության հետ հստակ նույնականացնելու ավտոմատացված գործընթացով:

Էլեկտրոնային առողջապահական համակարգ մուտք գործելու դեպքում քաղաքացու համար հասանելի է բացառապես իր անձին մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

Գյումրիի ստոմատոլոգների բարձրացրած մյուս հարցերի պարզաբանումներն` առաջիկայում։

Շիրակի ատամնաբույժները բողոքի ակցիա կանցկացնեն մարզպետարանում՝ ընդդեմ eHealth համակարգի

Խոստացել են Շիրակի մարզի ատամնաբույժների բողոքն ընդդեմ առողջապահության էլեկտրոնային համակարգի կառավարությանը հասցնել

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել